close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-5°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ ենք անում Սիրիայում պահպանել առավելագույն զսպվածություն. ՄԱԿ-ի գլխավոր քարոտուղար

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 12:01
 Կոչ ենք անում Սիրիայում պահպանել առավելագույն զսպվածություն. ՄԱԿ-ի գլխավոր քարոտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում տիրող իրավիճակով, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում, հայտնում է Associated Press-ը՝  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի խոսքերին հղումով։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- պարզաբանել է նա ու հավելել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և  յուրաքանչյուր որոշման պարագայում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica