close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայում 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան. CNN

Աշխարհ

10 Հոկտեմբերի 2019, 11:40
 Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայում 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան. CNN

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալներով՝  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով արդեն կան զոհեր՝ առնվազն 8, և բազմաթիվ վիրավորներ. հայտնում է CNN-ը:

«Երեք զինյալ և  քաղաքացիական հինգ անձ է զոհվել: Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:

Թուրքական ԶՈւ-ն հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Ռազմական գործողությունները սկսվել են ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica