close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից. Թրամփ

Աշխարհ

10 Հոկտեմբերի 2019, 11:01
 «Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել «Իսլամական պետություն» խմբավորման երկու զինյալի, որոնք «Բիթլզ» անունով հայտնի դահիճների խմբից են:

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում գլխատումների հետ կապ ունեցող ԻՊ երկու զինյալի արդեն դուրս է  բերել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող անվտանգ վայր՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին: «Նրանք վատերից ավելի վատն են»,- գրել է նա:

Ավելի վաղ Washington post-ը տեղեկություն էր տարածել, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում հսկողության տակ են վերցրել մոտավորապես 40 մարդու, ենթադրաբար՝ «Իսլամական պետության» զինյալների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica