close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+11°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի համաժողովի անցկացումից հետո չպետք է դափնիների վրա ննջել. «Փաստ»

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 09:43
 Մի համաժողովի անցկացումից հետո չպետք է դափնիների վրա ննջել. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Տեխնոլոգիական ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի շրջափակման պայմաններում, առանց կառավարության հատուկ աջակցության էլ շարունակում է զարգանալ։ 

Կառավարության հիմնական աջակցությունը ՏՏ ոլորտին կարող է լինել արտոնությունների տրամադրումը և հարկերից ազատումը։ 

Իսկ Հայաստանում ոլորտի ընկերությունները արտոնություններ ստացել են դեռևս 2014 թվականին, մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ՏՏ ոլորտին տրամադրվող արտոնությունների տրամադրումը նախկին իշխանություններից եկող նախաձեռնություններ են, ներկայիս իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել որպես իրենց հիմնական ձեռքբերում։ 

Իհարկե, ներկաները միջոցառումը իրականացրել են բարձր մակարդակով, սակայն տարակուսելի է, որ ոչ մի բառով ակնարկ անգամ չհնչեց նախաձեռնողների ու նախապատրաստողների մասին: 

Բայց սա այլ թեմա է: 

Ուշագրավ է, որ տնտեսության վերաբերյալ ներկայիս իշխանությունների հիմնական շեշտադրումները վերաբերում են բացառապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը այն դեպքում, երբ այս ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը։ 

Իհարկե, ՏՏ ոլորտը շատ կարևոր է երկրի զարգացման տեսանկյունից, սակայն պետք է հատուկ ուշադրության արժանանան նաև տնտեսության այլ ճյուղերը ևս՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը և այլն։ 

Անհրաժեշտ է տեխնոլոգիական նորարարությունները փորձել կիրառության մեջ դնել նաև տնտեսության այլ ճյուղերում։ 

Սա կարևոր քայլ կարող է լինել տնտեսության դիվերսիֆիկացման համար, քանի որ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և մրցակցության խորացման արդյունքում հնարավոր է ՏՏ ոլորտի աճը Հայաստանում դանդաղի կամ դադարի, և պետք չէ այնպես անել, որ մեր տնտեսությունը հիմնականում կախված լինի տնտեսական այս ուղղության զարգացումներից։

Բացի այդ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ՏՏ ոլորտը միայն մի ուղղությամբ չզարգանա, այլ այդ զարգացումը բազմաճյուղ տեսք ստանա, որպեսզի առաջընթացը կախված չլինի միայն մի ճյուղի ներսում առկա գործընթացներից։ 

Կառավարության հիմնական քաղաքականությունը պետք է լինի այնպիսի մոտեցումը, որ տարբեր հայտնի տեխնոլոգիական ընկերություններ Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացեն, իսկ նրանց գործունեությունը ընթանա մրցակցային միջավայրում։ 

Մյուս կարևոր խնդիրը, որին պետք է լուծում տա կառավարությունը, որակյալ մասնագետների խնդիրն է, քանի որ ՏՏ ոլորտի տևական աճի արդյունքում մասնագետների պակաս կարող է առաջանալ։ 

Ուստի պետք է հասկանալ, թե մասնագետների ինչ պահանջարկ կա, և դպրոցներում ու բուհերում համապատասխան կրթական ծրագրեր ներդնել։

Այնպես որ, կառավարությունը չպետք է բավարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմամբ և դափնիների վրա հանգստանա, այլ պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի հետագա տարիներին Հայաստանը միջազգային հարթակում կարողանա պահել իր տեխնոլոգիական իմիջը»

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica