close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. գործուղումների նոր շքերթ. «Հրապարակ»

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 09:15
 ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. գործուղումների նոր շքերթ. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդեռլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդեռլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։

Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին և նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, և ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։

Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ և կարգադրություններ» բաժնում։ Թերևս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։ Սերբիա են մեկնում՝

Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու։ 16 հոգի են, բնականաբար՝ Աննա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սրբուհի Գրիգորյանը, Շաքե Իսայանը, Արման Բոշյանը։

Ուշագրավ է, որ և´ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է ընդգրկված, և´ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, երկուսն էլ՝ Միրզոյանի ընկերները, ինչպես նաև խոսնակի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Հոլանդիայի պատվիրակությունում են Նաիրա Զոհրաբյանը, Մերի Գալստյանը, Անի Սամսոնյանը, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը։

Նիդեռլանդներում ևս պատրաստվում են թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica