Զորավարժությունների ընթացքում ՀՀ ՌՕՈՒ-ն կիրառվել է հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր
Հասարակություն

Այսօր զորավարժությունների ժամանակ հայկական ՌՕՈւ-երի «Սու-25» երը հայկական արտադրության 500 կգ ռումբերով շատ դիպուկ ու դիտարժան ռմբանետում կատարեցին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նկատի ունենալով ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերիմիացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունները։
«Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գ. Ասլանյանը և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ներսիսյանը իսկական վարպետություն ցուցաբերեցին»,- ընդգծել է նա։