Ադրբեջանը Վրաստանին զրկել է Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերից․ Իլիա երկրորդ
Տարածաշրջան

Համայն Վրաստանի Կաթողիկոս Իլիա Երկրորդը դիմել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերի հարցով։ Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով վրացական պատրիարքարան պաշտոնական կայքը։
Պատրիարքի դիմումում ասված է, որ ըստ Վրաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի, երկրների միջև սահմանը որոշված է 1936 և 1938 թթ․ քարտեզներով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերը Վրաստանի տարածքում են նշված։
«Այդ պատճառով հասկանալի չեն ադրբեջանական կողմի գործողությունները, որոնցով մեզ 2019 թվականից զրկել են Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերից, ամբողջովին սահմանափակել ուխտավորների և զբոսաշրջիկների, ինչպես նաև հոգևորականների այցելությունները»,- ասված է հայտարարությունում։»,- ասված է հայտարարությունում։
Իլիա երկրորդը հույս է հայտնել, որ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը, գոյություն ունեցող ստատուս-քվոն կպահպանվի, և հոգևորականները, ուխտավորներն ու զբոսաշրջիկները խնդիր չեն ունենա Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքեր այցելելու։