close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան սկսեց ռազմական գործողությունները Սիրիայում. թարմացված

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 17:35
 Թուրքիան սկսեց ռազմական գործողությունները Սիրիայում. թարմացված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:

Նա սոցցանցերում հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի հետ Սիրիայի հյուսիսում սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, Սիրիայի դեմոկրատական ուժերի և ԻՊ «ահաբեկչական կառույցների» դեմ:

«Մեր նպատակը մեր հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք կառուցելուն խոչընդոտելն է և տարածաշրջան խաղաղություն ու անդորր բերելը»,- հայտարարել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ ահաբեկչության մթնոլորտը վերացնելու համար ստեղծելու են անվտանգության գոտի, որտեղ կտեղափոխվեն սիրիացի փախստականները՝ պահպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Ժամեր առաջ, թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, որի ժամանակ Պուտինը նշել էր, որ Թուրքիայի գործողությունները չպետք է վնասեն սիրիական խնդրի կարգավորման գործընթացին, նաև՝ պետք է պահպանել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ի դեպ, Սիրիայի ազգային բանակ կոչվող ռազմական կառույցը, որի հետ Թուրքիայի ԶՈւ-ն իրականացնում է ռազմական գործողությունները Սիրիայում («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», Աֆրինի գործողությունները և  այլն) կազմված է հիմնականում արաբներից և սիրիացի թուրքմեններից: ՍԱԲ-ը, որ համարվում է Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի ազատ բանակ խմբավորման ենթակայության տակ գտնվող կառույց, հայտարարել էր, որ իր 14 հազար զինյալները մասնակցելու են Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica