close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկե­րության կոնյակները. «Ժողովուրդ»

Իրավունք

9 Հոկտեմբերի 2019, 09:35
 ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկե­րության կոնյակները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարա­րության դատական ակտերի հարկա­դիր կատարման ծառայությունը ալկո­հոլային խմիչք է վաճառքի հանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տար­վա հնություն ունեցող կոնյակներ: Այս­պես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառ­քի է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկե­րության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ու­նի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ: Ընդհա­նուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ: Այ­սինքն՝մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ:

Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք: Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետևի պիտակի վրա գրառումնե­րը կատարված են չինարեն, հարկա­դիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրաց­ման ենթակա չէ»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica