close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կոշ» ՔԿՀ-ի պետին կալանավորելու գործում կարևոր դերակատարը նախկին կալանավորներից մեկն է եղել. «Ժողովուրդ»

Իրավունք

9 Հոկտեմբերի 2019, 09:07
 «Կոշ» ՔԿՀ-ի պետին կալանավորելու գործում կարևոր դերակատարը նախկին կալանավորներից մեկն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից: Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գա­լով բանտից՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երևում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի՝ ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս:

Եվ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան: Լ. Բաղդասարյա­նի պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մե­կը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել և առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում է՝ նա կարող էր իմանալ, որ ինքը փող էր դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտ­յալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica