close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

Արցախ

8 Հոկտեմբերի 2019, 21:37
 ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը և հանձնախմբի անդամ Ջուդի Չուն:

Ստեփանակերտի օդանավակայանում հյուրերին դիմավորել են ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԳՆ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամներ Թերեզա Երեմյանը և Րաֆֆի Սարգիսյանը:

Aparaj.am-ի հաղորդմամբ՝  Արցախ ժամանած պատվիրակության կազմում էին նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Սոս  Ավետիսյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ մասնագետ Վահան Ազարյանը:

Կոնգրեսականների այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի խմբակցությունների և հանձնաժողովների նախագահների ու ԱԳՆ նախարարի հետ: Ծրագրված է նաև այցելություն Halo Trust ականազերծող կազմակերպություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica