close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Էներգետիկ հանձնաժողովի» եզրակացությունից (մաս 26)

Քաղաքական

8 Հոկտեմբերի 2019, 17:22
  «Էներգետիկ հանձնաժողովի» եզրակացությունից (մաս 26)

Ուսումնասիրելով 1992-1999թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման,ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունը,2000թ. հունիսի 14-ին ձեւավորված Ազգային ժողովի,այսպես ասած,էներգետիկ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող գործիչներ,կատարեց մի քանի հիմնավորումներ։ Բերենք դրանցից մի քանիսը։

«Հայէներգո» ՊՁ հաշվետվությունների համաձայն՝ 1992թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նրան ենթակա ՋԷԿ-երում մուտք է եղել 986.300 տոննա մազութ,այն դեպքում,երբ ՌԴ պետվիճվարչության տվյալներով,Հայաստան է առաքվել 1 268 100 տոննա,իսկ ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարության տվյալներով՝ 1200 000 տոննա մազութ։ Տարբերությունը՝ 281 800 տոննա։

1993թ. համար «Հայէներգոն» ներկայացրել է 162 600 տոննա մազութի մուտք,այն դեպքում,երբ ՀՀ վիճակագրության,պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարության տեղեկանքով այն կազմել է 228 000 տոննա։ Պակասը՝ 80 հազար տոննա։

Հանձնաժողովի հաշվարկներով՝ 1994թ.  Հայաստան է առաքվել 79.8 հազար,1995թ.՝  25.6 հազար,1997թ.՝  2.7 հազար տոննա մազութ։  Ընդհանուր առմամբ, այդ տարիներին պակաս առաքված մազութի քանակը կազմել է շուրջ 470 հազար տոննա։ Դրա հետեւանքով երկրին պատճառվել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս։

Էներգակիրների ներկրման թերակատարումները հիմք տվեցին հանձնաժողովին եզրակացնելու, որ 1992-1995թթ. իրականում Հայաստանում չի արտադրվել այնքան էլեկտրաէներգիա,որքան ներկայացվել է պաշտոնապես։ Այսինքն՝ չարաշահումները լրացվել են հավելագումարներով եւ բազմաթիվ այլ խախտումներով։ Արդարացված չեն պաշտոնյաների այն պատճառաբանությունները, որ այդ տարիներին երկու ժամվա ընթացքում բնակիչը ծախսել է նույնքան էլեկտրաէներգիա,որքան կծախսեր 24 ժամվա ընթացքում։

Էներգետիկայի ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանձնաժողովի գնահատումներով,երկրին պատճառվել է շուրջ 200 մլն դոլարի վնաս։

Չնայած չարաշահումների որոշ դրվագներով վնասը վերականգնվեց, եւ որոշ մարդիկ ենթարկվեցին պատասխանատվության, այնուհանդերձ, շատ դեպքերում դրանք այդպես էլ դուրս չեկան ջրի երես եւ չէին կարող դուրս գալ,որովհետեւ չարաշահումների հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր այլեւս գոյություն չունեին կամ խնամքով  թաքցվել էին։

Թեպետ դրանից ոչինչ չի փոխվում։ Փաստը մնում է փաստ,որ այդ տարիներին Հայաստանը էներգետիկ ճգնաժամի մեջ էր։ Ուստի միայն այն հայտարարությունները, որ արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա,որքան անհրաժեշտ է 24 ժամ հոսանք ապահովելու համար,բավական է համոզվելու համար,որ եղել են խոշոր չափերի հասնող չարաշահումներ։ Մինչդեռ պատասխանատուներն ու մեղավորները այդպես էլ մնացին անպատիժ։

 

Վերջաբան     

 

Կառավարման բազմաթիվ թերությունների հետեւանքով 1991-1997թթ. Հայաստանում ստեղծվել էր սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակ։ Որքան էլ այն փորձ էր արվում պայմանավորել շրջափակմամբ ու Ղարաբաղյան պատերազմով, այնուհանդերձ, կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ։ Ճիշտ է,այդ գործոնները թողեցին իրենց ազդեցությունը, բայց՝ մասամբ։ Պատահական չէ,որ իրավիճակը չբավարարվեց նաեւ1994 թվականից հետո, երբ հրադադար հաստատվեց։

Շատ դեպքերում երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորված էր իրականացված տնտեսական բարեփոխումներով,որոնք ուղեկցվում էին բազմաթիվ թերություններով։ Փորձելով հնարավորինս արագ ձեւավորել մասնավոր սեփականատերերի խավ եւ անշրջելի դարձնել  ազատական շուկայական հարաբերությունները՝ քաղաքական իշխանությունը երբեմն ընկավ ծայրահեղությունների մեջ։ Տնտեսական հզորությունների մեծ մասը չնչին գներով հանձնելով մասնավորին՝ ոչ միայն պայմաններ չստեղծեց դրանք շահագործման համար,այլեւ իր գործունեությամբ նպաստեց ձեռնարկությունների քայքայմանն ու լուծարմանը։

Անտարբերության մատնվեց ոչ միայն մասնավոր,այլեւ պետական հատվածը։ Անվերահսկելիության հետեւանքով դեռեւս պետության ձեռքին մնացած բազմաթիվ ձեռնարկություններ թալանվեցինեւ հայտնվեցին պարտքերի մեջ։ Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու նպատակով հետագայում սեփականաշնորհման անվան տակ դրանք իրացվեցին պատահական մարդկանց՝ առանց որոշակի պարտավորություններ ներկայացնելու։

Տնտեսական իրավիճակը բարդացավ՝ կապված էներգետիկ ճգնաժամի հետ,որի դիմաց տնտեսությունը չափազանց թանկ վճարեց։ Ճգնաժամը քիչ թե շատ մեղմելու համար հատկացվեցին հսկայական տնտեսական եւ ֆինանսական  ռեսուրսներ, բայց իրավիճակը հիմնականում չփոխվեց,որովհետեւ այդ միջոցները չէին ծառայում իրենց նպատակին։

Բյուջետային ցածր կատարողականության պատճառով պետության գլխին հայտնված քաղաքական իշխանությունը չէր կարողանում կատարել անգամ առաջնահերթ սոցիալական ծախսերը։ Բոլոր բնագավառներում կուտակվել էին պարտքային մեծ պարտավորություններ,որոնք խաթարում էին դրանց քիչ թե շատ կանոնավոր աշխատանքը։

Այդ տարիներին ֆինանսական ճեղքվածքները փակելու,սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով ներգրավվեցին հարյուրավոր միլիոն դոլարի վարկային միջոցներ,ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Հայաստանը հայտնվեց ծանր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում։ Ընդ որում, այդ վարկերը երբեմն ոչնչով հիմնավորված  եւ արդարացված չէին։ Առանձին տնտեսական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվեցին տասնյակմիլիոնավոր դոլարներ,որոնք այդպես էլ լրացուցիչ  արդյունք չապահովեցին երկրի ու հասարակության համար։

Եվ այս ամենի պատասխանատուները որեւէ պատժի չենթարկվեցին իրենց գործած չարիքների դիմաց։      

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica