Վրաստանի նոր վարչապետն առաջինը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, այնուհետև՝ Հայաստանում, Թուրքիայում և Բելգիայում
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետ Գախարիան սկսում է իր առաջին արտասահմանյան այցերը: Հոկտեմբերի 9-ին նա կայցելի Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան, Թուրքիա և Բելգիա: Այս մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից. տեղեկացնում է regnum.ru-ն։
«Վրաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցերը կատարվելու են հարևան երկրներ, որոնք մեր կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրի և տնտեսության ուղղությամբ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գեորգի Գախարիան ասել է նաև, որ չի պատրաստվում Ռուսաստան մեկնել բանակցությունների նպատակով:
Հիշեցնենք, որ Գախարիան Վրաստանի վարչապետ էր դարձել սեպտեմբերի սկզբին: Դրանից առաջ նա եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարը։