close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Հայկ Մարության

Իրավունք

8 Հոկտեմբերի 2019, 16:04
 Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Հայկ Մարության

Մենք շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները, պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ՝ մենք որևէ մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ: Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը՝ քաղաքապետարանը ժամանակ շահեց, որ մեքենաներ բերի և նոր խզի պայմանագիրը, ստացվում է՝ միտումնավոր եղա՞վ «Սանիթեքին» դուրս թողնելը, նա պատասխանեց. «Միտումնավո՞ր, այսինքն` դուք չե՞ք տեսել, թե ինչ էր կատարվում քաղաքում: Դա իրավական պրոցես էր և աշխատանք էր, որը ընթացքում կատարվում էր: Այս ամբողջ ընթացքում թիմն աշխատել է, պատրաստվել նրան, որպեսզի ճիշտ լինեն բոլոր փաստաթղթերը, դրա համար պետք էր երկար և մանրակրկիտ աշխատանք, և դրան պետք էր պատշաճ կերպով պատրաստվել»:

Հարցին ի պատասխան՝ համայնքային այս միակ հիմնարկությունն ի վիճակի՞ է կատարել աղբահանության լայնածավալ, ինչպես նաև սանմաքրման աշխատանքները, Մարությանը կրկնեց, որ արդյունքները արդեն տեսանելի են: «Ընկերության տեխնիկական միջոցները և աշխատուժը համալրվում են: Այսօր մենք արդեն տեսնում ենք դրական փոփոխություններ, բայց սա վերջը չէ, լինելու է  շատ ավելի լավ»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է  սանմաքրմանը, նա նշեց, որ այդ աշխատանքները նոր են սկսում: «Մենք մինչ այս իրականացնում էինք միայն աղբահանություն և աշխատում էինք այդ ուղղությամբ: Ասեմ ավելին՝ աղբահանությունը, որ բերել ենք այս մակարդակին, էլ ավելի է լավանալու, որովհետև այս պահին փոփոխված է 4000 աղբաման, իսկ նախատեսվում է փոփոխել 9000-ը, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատեն 54-ը: Դրական դինամիկան գնալով շատանալու է, և մի քանի ամիս անց արդյունքներն էլ ավելի տեսանելի կլինեն: Այս պահին աղբահանությունը գնահատում եմ դրական, բայց ոչ՝ վերջնական: Այն, ինչ ես պատկերացնում եմ, այս պահին չկա, ես պատկերացնում եմ շատ ավելի լավ, և մենք գնում ենք դրան»,- նշեց նա և հավելեց, որ սանմաքրման աշխատանքները սկսել են և հավաքագրում են մարդկանց, և այդտեղ ևս լինելու է  դրական դինամիկա:

Հարցին էլ՝ «Սանիթեքի» հետ պարտք-պահանջ չկա՞ր, նա նշեց, որ պայմանագրի լուծման ժամանակ ասել էր, որ երկու մեծ մտահոգություն կա՝ «Սանիթեքի» հենց պայմանագրի կնքման գործընթացը, նաև մտահոգություններ կան իր աշխատանքի վերաբերյալ: «Այսինքն՝ փաստաթղթային և օրինականության այդ հարցերով մենք արդեն մեկ անգամ դիմել ենք դատախազություն և փաստերը հավաքելուց հետո ևս մեկ անգամ դիմելու ենք»:

Ինչ վերաբերում է հարցին՝ չի՞ բացառվում, որ եղել են ֆինանսական չարաշահումներ, նա ասաց, որ դա դատախազությունը կորոշի:

Tert.am

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica