close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ արհմիությունը դատական կարգով հաղթել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին

Բլոգեր

7 Հոկտեմբերի 2019, 20:47
 ԵՊՀ արհմիությունը դատական կարգով հաղթել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը:

Հարգելի համալսարանականներ,
այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել արհեստակցական կազմակերպություն առ այն, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:
Եթե կոլեկտիվ պայմանագիրը լուծվի մինչ այս ԵՊՀ աշխատողներին տրամադրվող բոլոր իրավական և սոցիալական հավելյալ երաշխիքները կվերանան և նրանք կդառնանան խոցելի և անպաշտպան գործատու աշխատող հարաբերություններում:
Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք այդ ապօրինի որոշումը՝ պահանջելով արգելել ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը և կիրառել հայցի ապահովման միջոց:
Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք - հայցադիմումը ընդունեց վարույթ և որպես հայցի ապահովում՝ արգելեց ռեկտորի ժ/պ-ին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը:

ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի շարունակականությունն ու անընդհատությունը վերականգնված է: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է:

Հ.Գ. Դատարանի ամբողջական որոշումները կարող եք կարդալ նշված հղումով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica