close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4,9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ. Արթուր Խաչատրյան

Տնտեսական

7 Հոկտեմբերի 2019, 19:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4,9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ. Արթուր Խաչատրյան

«Հեղափոխական» հռչակված տնտեսական ծրագիրը դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ անդամ Արթուր Խաչատրյանը:

«WCIT 2019» համաշխարհային համաժողովին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կանխատեսումը, թե տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, քանի որ այս պահին տպավորիչ՝ 7 տոկոս տնտեսկան աճ ունենք, Արթուր Խաչատրյանի ժպիտն առաջացրեց:

Փաստ է, որ 7 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ, ասաց նա. « 2020 թ-ի բյուջեով նախատեսված  4,9 տոկոս տնտեսական աճն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներինը. 2017 թ-ին մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, այս տարվա կանխատեսումներով՝ 6,3 տոկոս տնտեսական աճ ունենք, իսկ 2020 թ-ի համար նախատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ»:

Նա նաև արձանագրեց, որ Հայաստանի նախորդ բոլոր կառավարություններն են խոսել երկիրը բարձր տեխնոլոգիական պետություն դարձնելու մտադրության մասին. 25 տարի իրար հաջորդող բոլոր կառավարություններն ինչ-որ բան արել են ՏՏ ոլորտի աճին նպաստելու համար: Նույնիսկ «հակահեղափոխական ռեպրեսիվ» կառավարության ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը բացվեց՝ համաշխարհային այդ ընկերությունը աշխարհում երկրորդ կամպուսը Հայաստանում ստեղծեց. «Այսինքն, զարգացումը շարունակական բնույթ ունի»:

Արթուր Խաչատրյանը նաև փաստեց, որ ներդրումները նվազել են, քանի որ ոչ մեկը չի ցանկանա ներդրումներ անել մշտական հեղափոխականության պայմաններում: «Այնպես որ, «պերմանենտ հեղափոխականությունը», որը բրենդ է դարձել, միգուցե պետք լինի դրանից մի քիչ հե՞տ քաշվել»,-առաջարկեց նա:  

«Մանավանդ, հաշվի առնելով օրենսդրական այն նախաձեռնությունները,  որոնցով կառավարությունը հանդես է գալիս.  օրինակ՝ բանկային գաղտնիքը բացահայտելու մասին օրենքը, ապօրինի հարստացման դեմ պայքարելու քողի տակ՝ մարդուն ստիպելը, որ ինքն ապացուցի իր գույքի  օրինականությունը, փոխանակ պետությունը, անմեղության կանխավարկածով առաջնորդվելով, ապացուցի, որ այն ապօրինի է և այլն»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Աշխարհում չկա տնտեսություն, որի հույսը միայն ՏՏ-ն լինի՝ ասաց նա, ԱՄՆ-ում, Իսրայելում, Իռլանդիայում ՀՆԱ-ի մի քանի տոկոսն է այդ ոլորտից գոյանում. «Չի կարելի ակնկալել, որ Հայաստանը հանկարծ այնքան հզոր կլինի, մեզ մոտ այնքան ծրագրավորողներ կլինեն, որոնք կապահովեն տնտեսական այնպիսի աճ, որ ՏՏ-ն դառնա տնտեսության հիմնական ճյուղը:  Կարող է առաջավոր ճյուղը դառնալ, բայց որ ամենամեծ աճը գեներացնի՝ այնքան էլ ճիշտ չէ»:

Նաև բաշխման խնդիրը պետք է լուծվի. ասենք, գյուղատնտեսությունը, հնարավոր է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով ավելի փոքր աճ գեներացնի, բայց այն կյանք է տալիս 100 հազարավոր գյուղացիների: «Ակնկալել, որ 400 հազար հոգի Հայաստանում երբևիցե կզբաղվի ՏՏ-ով, քնարերգության բնագավառից է՝ «դրախտ-դժոխքի» ժանրից»,-ասաց նա:

Հայաստանը տաղանդավոր մարդկանց համար դրախտ դարձնելու մասին Փաշինյանի խոստմանն անդրադառնալով, Արթուր Խաչատրյանն ասաց՝ փաստ է, որ դրախտում չենք ապրում. «Եթե դառնա, շատ լավ կլինի, որովհետև անկախ նրանից՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, բոլորս էլ ուզում ենք դրախտում ապրել: Բայց նախ՝ ես այդ ժողովրդական քնարերգությունը շատ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «դառնում է դրախտ»: Թվերի լեզվով պետք է խոսենք, որովհետև «դրախտ-դժոխքին» մարդ կա՝ հավատում է, մարդ կա՝ չի հավատում, մարդ էլ կա՝ «ռեինկարնացիային» է հավատում: Հստակ պետք է ասենք՝ մենք ինչի ենք ուզում գնալ և ինչ քայլեր ենք դրա համար անում»:

Հայաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներն Արթուր Խաչատրյանը ամփոփեց մտավախությամբ՝ լավ է որ սահմանները բաց լինեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև Իրանի և Սինգապուրի միջև, բայց պետք է նաև հաշվի առնել, որ պայմանավորվածություններ կան, որոնք մեզ բավականաչափ խոցելի են դարձնում: Նա առանձնացրեց Իրանի հետ գյուղատնտեսական ապրանքների առևտրի վերաբերյալ պայմանվորվածությունը. «Առանց այդ էլ մեր գյուղատնտեսական շուկան շատ խոցելի է, գյուղատնտեսության դոտացիաները շատ փոքր են, հիմա եթե մենք նաև մաքսերը բարձրացնենք Իրանից, ապա մեր գյուղացիները բավականաչափ ծանր վիճակում են հայտնվում»: Իբրև լուծում նա առաջարկեց  գոնե սուբսիդավորել գյուղացիների աշխատանքը, ոչ միայն գումար տրամադրել, այլև  օգնել, որ ավելի բարձրարժեք և էժան արտադրանք տան: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica