close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով

Տնտեսական

7 Հոկտեմբերի 2019, 18:44
 Հայաստանից արտահանումն աճել է 4.6 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով, մասնավորապես՝ արտահանման ծավալն ավելացել է 4.6%-ով, ներմուծումը՝ 0.7%-ով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2019 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանման գծով գրանցված անկումից հետո արտահանման աճի տեմպը շարունակում է վերականգնվել՝ հունվար-օգոստոսին գրանցելով 4.6% աճ։ Ընթացիկ տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ևս արձանագրվել է արտահանման աճ՝ 13.5%։ 2019 թվականի հուլիսի նկատմամբ օգոստոսին արտահանման ծավալն ավելացել է 0.6%-ով։

2019 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.5%, որից 27%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ 21.8% է։ Այլ երկրների  շարքում ՀՀ խոշոր առևտրային գործընկերներից են Չինաստանը՝ 11.9%, Շվեյցարիան՝ 6.5%, Իրանը՝ 5%։

Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները ավելացել են 7.2%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 18.8%-ով։

Դեպի ԵԱՏՄ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6%-ով, ընդ որում դեպի Ղրղզստան արտահանման ծավալն ավելացել է 4.2 անգամ, իսկ Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը կրճատվել է 53.2%-ով։

Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ, մասնավորապես՝ Կիպրոս, Շվեդիա և Հունաստան, ավելացել է համապատասխանաբար 8.6 անգամ,  3.8 անգամ և 2 անգամ։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից 2.5 անգամ ավելացել է սարքերի և ապարատների արտահանման ծավալը, կտրուկ կրճատվել կենդանական և բուսական ծագման յուղերի և ճարպերի արտահանումը՝ 72.6%-ով։

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43.7%-ով ավելացել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծումը։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica