ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը հաղթել է «գնում եմ հայի գլխի հետևից» ասող թուրք մրցակցին
Սպորտ

Սամարա քաղաքում անցկացվող խառը մենամարտերի (MMA)՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցել էր ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանի հետ. հաղորդում է armsport.am կայքը: Մենամարտի ժամանակ Աբրահամյանը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչև մրցավարներն են միջամտել։ Մրցավարի կողմից խաղը դադարեցնելու ժամանակ թուրք մարզիկն արդեն քնեցվել էր Աբրահամյանի կողմից:
Ուշագրավ է, որ մենամարտից առաջ թուրք մարզիկ Բաթուհան Աքդումանը ինսթագրամյան էջում գրառում էր կատարել, թե՝ «գնում եմ Ռուսաստան՝ հայի գլխի հետևից»: Հայ մարզիկն ի պատասխան նշել էր, որ այդ գրառմանը կպատասխանի հոկտեմբերի 6-ին, այժմ չի ցանկանում տրվել զգացմունքներին:
Ռաֆայել Աբրահամյանի տեսաուղերձն՝ այստեղ: