close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2019
+1°
+5°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը. Yerkir.am-ի հայտարարությունը

Հասարակություն

5 Հոկտեմբերի 2019, 21:10
 Դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը. Yerkir.am-ի հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը՝ այն որակելով որպես մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված ակնհայտ ոտնձգություն: Մամուլի վրա բռնաճնշում գործադրելու ցանկացած փորձ դիտվելու է որպես ՀՀ ժողովրդավարական արժեքների ոտնահարում, իսկ այսպիսի երևույթները կարող են վտանգավոր նախադեպ և սպառնալիք դառնալ բոլոր լրատվամիջոցների համար: Միանշանակ է, որ «Հայելու» դեպքը երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, հասարակությունը «նորերի-հների», «սևերի-սպիտակների» բաժանելու հետևանք է: Ի վերջո, կարելի է չհամաձայնել այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումների մեջ տեղ գտած մտքերի, փաստերի կամ կարծիքների հետ, այդ պարագայում ՀՀ-ում կան այդ ամենին հակադրվելու քաղաքակիրթ մեթոդներ և ճանապարհներ:

Մեր զորակցությունն ենք հայտնում «Հայելի» մամուլի ակումբի գործընկերներին և հայտարարում.  ՀՀ-ում վաղուց անցել են լրատվամիջոցները բռնի ուժով փակելու,  լրատվամիջոցների ձայնը բիրտ մեթոդներով լռեցնելու ժամանակները, և այդ ամենին վերադարձ չի՛ լինելու:  

Yerkir.am լրատվական կայքի խմբագրակազմ

5 հոկտեմբերի, 2019 թ.

ք. Երևան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica