close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկը չկա՞, մեր վարչապետի ականջին ասի․ «Դու Արցախի հարց լուծող չես»

Բլոգեր

4 Հոկտեմբերի 2019, 22:27
 Մեկը չկա՞, մեր վարչապետի ականջին ասի․ «Դու Արցախի հարց լուծող չես»

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանն իր էջում գրում է․ 

«Մենք կորցնում ենք նախաձեռնության իրավունքը և պարտվում ենք դիվանագիտական մարտերում։ Ո՞վ է պատասխան տալու։ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ։ Արտաքին գործերի նախարարը, ենթադրում եմ, արդեն գլուխը բռնել ու փախչել է ուզում Նիկոլի անհասկանալի հայտարարություններից։ Ինչ-որ մեկի ձեռքը մեզ մտցնում է դիվանագիտական փակուղի։ Լավրովի հայտարարությունը դա է վկայում։

Մեկը չկա՞, մեր վարչապետի ականջին ասի․ "Դու Արցախի հարց լուծող չես։ կա Արցախի ժողովուրդ։ Չէ՞ որ, դեռ երեկ, Դու ինքդ էիր դա ասում։ Հայ ռուսական հարաբերությունները գնալով վատանում են։ Վալդայի ալիևյան ելույթները դա են վկայում։ Մենք այս շռայլության իրավունքը չունենք"։

Մենք մեր կյանքից երեսուն տարի տվել ենք Արցախյան Ազատամարտին, և երբ ուրիշ երկրներ տնտեսական առաջընթաց էին ապրում, մենք մեր գոտիները ձգած, մեր իսկ ապաշնորհ իշխանություններին հանդուրժելով՝ լուռ տքնել, դիմացել, աշխատել ենք, որպեսզի թավշյա պարանո՞վ խեղդենք մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ձեռքբերումները։ Սա՞ է հեղափոխությունը։ Եթե Ռուսաստանում Հայաստանին ի վնաս են խոսում, ու՞ր է հայկական համայնքը։ Իսկ որտե՞ղ են, որ միջազգային հարթակում են խոսում ի նպաստ Հայաստանի, այսօր։ Ես ոչինչ չեմ հասկանում։

Արտաքին քաղաքականությունը տղայական հայտարարությունների ասպարեզ չէ։ Գնալ մի բան ասել, տեղական հասարակություններին դուր գալ, ու Երկիրը մղել փակուղի՞։ Սա՞ է քաղաքականությունը։

Ես չեմ հասկանում, ինչո՞վ եք տարբերվում երեկվա սովորական իշխանություններից։ Նրանք, առնվազն, զգույշ էին այս հարցերում։ Ի՞նչ կլիներ, որ Ձեր փեշի քարը թափեիք, ու առոջություն մտցնեիք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդքան կարևո՞ր է Քոչարյանը, որ մի ողջ ժողովուրդ դարձել է Ձեր անձնական վրեժխունդրության պատանդը։ Ես իրականում չեմ հասկանում այս մասսայական հիպնոսի ֆենոմենը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica