close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմական պահ. ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը պարգևատրել է Լիբանանի վարչապետին

Աշխարհ

4 Հոկտեմբերի 2019, 12:22
 Պատմական պահ. ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը պարգևատրել է Լիբանանի վարչապետին

ԵՐԿԻՐ: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս մեկ պատմական պահ է արձանագրել. ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը «Արտակարգ» մեդալ է շնորհել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։

Վարչապետի պարգևատրման միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, զբոսաշրջության դաշնակցական նախարար Ավետիս Կիտանյանը, հայկական պատգամավորական բլոկի անդամ Հակոբ Թերզյանը, նախկին նախարարներ և պատգամավորներ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոսի ներկայացուցիչ, Լիբանանի թեմի քարոզիչ Անանիա ծ. վրդ. Գուճանյանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, պետական և քաղաքական այլ գործիչներ։

Միջոցառման ընթացքում ներկաները հիշել են նաև Սաադ Հարիրիի հանգուցյալ հոր՝ Ռաֆիք Հարիրիի ունեցած ներդրումը ՀՄԸՄ-ի կյանքում, ով, ընդառաջելով միության խնդրանքին, հսկա գումար է ներդրել ՀՄԸՄ-ի Ֆրանսիայի մասնաճյուղի համար մարզահամալիր կառուցելու ծրագրին, ինչպես նաև մինչև մահը ամեն տարի նվիրատվություն է կատարել այս ծրագրի ֆոնդին։

Օրվա առիթով ելույթով հանդես եկած Հարիրին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՄԸՄ-ին՝ բարձր գնահատելով միության անգնահատելի աշխատանքներն ու երիտասարդների կյանքում ունեցած դերը։

Ի դեպ, առաջին անգամ է, որ ոչ հայ բարձրաստիճան պաշտոնյան արժանանում է ՀՄԸՄ բարձրագույն պարգևներից մեկին։

Image may contain: 2 people, beard, suit and indoor

Image may contain: 3 people, people smiling, people standing and suit

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica