close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է խաղադաշտում Արցախի դրոշով դրոնի հայտնվելու դեպքին

Հասարակություն

4 Հոկտեմբերի 2019, 11:24
 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է խաղադաշտում Արցախի դրոշով դրոնի հայտնվելու դեպքին

Երեկ Լյուքսեմբուրգում ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակներում անցկացվում էր տեղական  «Դյունդելանժ»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ» կոչվող ակումբի միջև հանդիպումը: Հանդիպման 31-րդ րոպեին տրիբունաներում գտնվող հայ երկրպագուները Արցախի դրոշով դրոն էին իջեցրել խաղադաշտ: Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստների վայնասունի պատճառով մրցավարը ստիպված կանգնեցրել էր խաղը:

Դեպքին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է դեպքի ընթացքին՝ կապված Լյուքսենբուրգում «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ տեղի ունեցած սադրանքի հետ: Հավատարմագրված դեսպանին հրահանգվել է կապ հաստատել Լյուքսենբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ սադրանքի մեղավորները կգտնվեն և կկրեն համապատասխան պատիժ»,- իր թվիթերյան էջում գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica