close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռահմոնը հինգերորդ անգամ ընդգրկվեց աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում

Աշխարհ

3 Հոկտեմբերի 2019, 16:33
 Ռահմոնը հինգերորդ անգամ ընդգրկվեց աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում

Ամմանի թագավորական իսլամական ռազմավարական կենտրոնը, Ջորջթաունի մուսուլմանա-քրիստոնեական փոխըմբռնման կենտրոնի աջակցությամբ, հոկտեմբերի 2-ին հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների թոփ 500-յակը: Եվ արդեն 5-րդ տարին անընդմեջ դրանում ընգրկվել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Տաջիկստանի ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդայի անունները. հայտնում է regnum.ru-ն: 

Ցուցակը կազմողները նշել են, որ Ռահմոնը երկրի նախագահն է 1994 թվականից, իսկ 2007-ին նա կատարել է հաջ ու իր ազգանունը փոխել է Ռահմոնովից Ռահմոնի:

Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է իսլամագետ Շեյխ Մուհամմադ Տակի Ուսմանին՝ իսլամական գիտնական, իսլամական իրավագիտության (ֆիկհ), տնտեսագիտության, հադիսի և տասավվուֆի ոլորտի փորձագետ:

Հաջորդը՝ այաթոլլահ Սայիդ Ալի Խամենեին է ՝ Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդը 1989 թվականից ի վեր:

Ցուցակում ընդգրկվել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի նախագահ  Իմրան Խանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Բացի պետությունների ղեկավարներից, ցուցակում են աշխարհի իսմայիլականների հոգևոր առաջնորդ Շոխ Քարիմ ալ Հուսայնին, անգլիական «Լիվերպուլ» ակումբի եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամմադ Սալահը, Ուզբեկստանի մուֆտի Ուսման Ալիմովը, ինչպես նաև UFC թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը և այլք:

 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica