close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը եւ նախագահն այցելել են Բուրջ Համուդի քաղաքապետարան

Հասարակություն

3 Հոկտեմբերի 2019, 11:29
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը եւ նախագահն այցելել են Բուրջ Համուդի քաղաքապետարան

Լիբանանում իրենց հանդիպումների շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանի ընկերակցությամբ, այցելեցին Բուրջ Համուդի քաղաքապետարան, ուր հանդիպեցին քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի հետ: Ներկա էին նաեւ փոխքաղաքապետ Մարտիկ Արսլանյանը, քաղաքապետական խորհրդի անդամներ եւ քաղաքապետարանի զանազան բաժանմունքների պատասխանատուներ. տեղեկացնում է «Ազդակ»-ը:

Քաղաքապետ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, հայրենիքից ժամանակ հյուրերին ծանոթացրեց  հանդիպմանը ներկա պատասխանատուների հետ եւ սեղմ ներկայացրեց Բուրջ Համուդի քաղաքապետարանը՝ նշելով, որ քաղաքապետական խորհրդի 21 անդամներից 14-ը լիբանանահայեր են, այդ թվում՝ 3-ը կին, ինչն աննախընթաց է Լիբանանի քաղաքապետության պատմության մեջ: Նա նաեւ նշեց, որ Բուրջ Համուդի քաղաքապետարանն առաջինն էր, որ որդեգրեց իգական սեռի քաղաքապետական ոստիկանների պաշտոնավարության մասին դրույթը, ինչպես նաեւ 1950-ական թվականներից նախաձեռնեց քաղաքապետական շենքերի շինարարությունը, և այդ ուղղությամբ նորագույն քայլը 185 նոր հարկաբաժինների կառուցումն է ու շուկայականից ավելի մատչելի գներով հանձնումը շրջանի բնակչությանը:

Պողոսյանը նաեւ անդրադարձավ 2,2 քառ. կմ տարածքով Բուրջ Համուդի բնակչությանը, հայկական եկեղեցիներին, վարժարաններին, կուսակցական ակումբներին եւ ազգային այլ կառույցներին, ինչպես նաեւ Բուրջ Համուդի դիմակայած մարտահրավերներին ու դժվարություններին` ճանապարհների խցանմանը, աղբին, կոյուղիներին և հարակից հարցերի: «Մի խոսքով` Բուրջ Համուդը հայահոծ շրջան է եւ համարվում է հայության սիրտը, հոգին»,- ընդգծեց քաղաքապետը:

«Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ առաջիկա 5-10 տարիներին կարողանանք Բուրջ Համուդը վերածել այնպիսի շրջանի, որ որեւէ մեկը չուզենա մեկնել այստեղից»,- շեշտեց նա` վերահաստատելով քաղաքապետարանի պատրաստակամությունը` հնարավոր բոլոր միջոցներով նպաստել շրջանի բնակիչներին, տեղահանվածներին և այլ երկրներից ժամանող բանվորներին ապրուստի և կենցաղային պայմանների բարելավման հարցում եւ հարթել նրանց դիմակայած դժվարությունները:

Քաղաքապետը հավելեց, որ Մեթնի շրջանում կա քառասուն քաղաքապետություն, «որոնց թվում Բուրջ Համուդի քաղաքապետարանն առաջնակարգ դիրքում է, եւ եվրոպական ու այլ ոչ կառավարական կազմակերպություններ հաճախ են այցելում իրենց՝ առանձնահատուկ նշելով իրագործվող բարեփոխումները»:

Իր հերթին, քաղաքապետական խորհրդի անդամ Ջորջ Գրիգորյանը ողջույնի խոսքում հայտնեց, որ ներկաները գաղափարական եւ ազգային անձեր են, պաշտոնյաներ, պարտականություն ունեն, որը նրանց վստահել է ՀՅԴ Լիբանանի ղեկավար մարմինը: Գրիգորյանը հայրենիքից ժամանած հյուրերի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ Բուրջ Համուդում քաղաքապետարանի անդամ լինելը փոքր-ինչ տարբերվում է այլ տեղերում նույն պարտականությունը ստանձնելուց, քանի որ եթե այլ վայրերում ընտրված անձը պատասխանատու է իր  քաղաքացիների եւ քաղաքի առաջադիմության ու բարելավման համար, այստեղ այդ պարտականությունը եռապատկված է: Գրիգորյանը, մեջբերելով քաղաքապետ Մարտիկ Պողոսյանին, նշեց, որ Բուրջ Համուդը փոքր Լիբանան է, փոքր Միջին Արեւելք, հայկական դիմագիծ ունենալով հանդերձ, ունի բոլոր համայնքներից, դավանանքներից բնակիչներ, եւ քաղաքապետական խորհուրդը պատասխանատու է ոչ միայն հայության, այլ նաեւ բոլորի համար: «Միաժամանակ, իբրեւ Դաշնակցության կողմից նշանակված պատասխանատու, պարտավոր է հայության եւ ոչ հայերի առջև պահել ՀՅ Դաշնակցության ավելի քան 100-ամյա վարկը»,- ասաց նա:

«Երրորդ` դաշնակցական լինելով հանդերձ եւ հավատարիմ մնալով հանդերձ, իբրեւ լիբանանահայ, իր ազգային, քաղաքացիական ու գաղափարական համոզումներին, նրանք նաեւ պարտականություն ունեն հայրենի քաղաքների հետ համագործակցության եղանակները ճշտելու»,- ընդգծեց Ջորջ Գրիգորյանը:

Այնուհետւ զրույցը կենտրոնացավ առավելապես Բուրջ Համուդ-Հայաստան, Բուրջ Համուդ-Արցախ հարաբերությունների, Բուրջ Համուդը հայրենի որեւէ քաղաքի կամ գյուղաքաղաքի հետ քույր քաղաք հռչակելու եւ առաջիկա հնարավորությունների վրա:

ՀՅԴ Հայաստանի Գերագոևյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բարձր գնահատեց Բուրջ Համուդի քաղաքապետարանի ջանքերը` նշելով, որ, համեմատած տարիներ առաջ իր այցելության հետ, զգալի բարեփոխում է նկատել Բուրջ Համուդում: Նա անհրաժեշտ համարեց երկկողմանի հարաբերությունների աշխուժացումը Բուրջ Համուդի եւ հայրենի զանազան շրջանների միջեւ:

Ապա փոխքաղաքապետ Մարտիկ Արսլանյանի մի ակնարկին անդրադառնալով` շեշտեց. «Բուրջ Համուդը ո՛չ միայն Երեւան, այլև Հայաստա՛ն է»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանն էլ դրվատանքի խոսք ասաց իրականացվող ջանքերի կապակցությամբ եւ անդրադարձավ հայրենիքի ու հատկապես Արցախի եւ Բուրջ Համուդի միջեւ  համագործացության զարգացմանը:

Ավարտին քաղաքապետ Պողոսյանը, հյուրերի հետ շրջելով, նրանց ներկայացրեց քաղաքապետարանի տարբեր բաժանմունքները:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica