close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը Փենսի միջոցով ճնշում է գործադրել Զելենսկիի վրա. The Washington Post

Աշխարհ

3 Հոկտեմբերի 2019, 11:16
 Թրամփը Փենսի միջոցով  ճնշում է գործադրել Զելենսկիի վրա. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսի միջոցով քանիցս ճնշում է կիրառել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա. հայտնում է The Washington Post-ը:

Հենց Թրամփն Է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկիի պաշտոնակալման արարողությանը, թեև Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:

Բացի այդ՝ հենց Փենսի միջոցով է ԱՄՆ նախագահն անցած ամռանը Զելենսկիին հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցված է, և պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում 8 անգամ հորդորել է նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:

Այդ մասին հայտնի էր դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա դեռևս ամռանը ներկայացրել էր իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով՝ գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկիչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի պաշտոնական կայքում:

ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիևին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Թրամփն իսկապես, խնդրել Է Զելենսկիին՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց նրա կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենտի շրջանակում: Նրանք այն կարծիքին են, որ Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու նպատակով:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica