Ալեն Դելոնը տասնամյա ընդմիջումից հետո կհայտնվի մեծ էկրանին
Մշակույթ

Ալեն Դելոնը մեծ Էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում, որը Ֆրանսիայում կցուցադրվի նոյեմբերի 27-ին. հայտնում Է Le Figaro-ն: Տասնամյա ընդմիջումից հետո դա առաջին կինոնկարն Է լեգենդար դերասանի մասնակցությամբ, որը վերջերս կաթված Էր տարել:
Նրա նախորդ աշխատանքը կինոյում Կեսարի դերն էր «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008 թ.):
Նոր ֆիլմը նկարահանվել Է 2018 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամիսներին: Դելոնը նկարահանումներին մասնակցել է միայն մեկ օր, բայց շատ ուրախ է եղել կինոյի աշխարհ վերադառնալու հնարավորության համար: