close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանիայի վարչապետը մտադիր է դարձյալ կասեցնել խորհրդարանի աշխատանքը

Աշխարհ

3 Հոկտեմբերի 2019, 10:51
 Բրիտանիայի վարչապետը մտադիր է դարձյալ կասեցնել խորհրդարանի աշխատանքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է դարձյալ` հոկտեմբերի 8-14-ը դադարեցնել երկրի խորհրդարանի աշխատանքը, տեղեկացնում է CNN -ը ՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությունը:

«Վարչապետը հետևողականորեն շեշտել է, որ մտադիր է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել միապետի ճառում: Պայմանավորված այս հանգամանքով՝ նա մտադիր է խնդրել թագուհի Էլիզաբեթ II-ին, որպեսզի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը դադարեցվի հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ միապետի ելույթը տեղի ունենա հոկտեմբերի 14-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բրիտանական կառավարությունում ընդգծում են, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի «նվազագույն հնարավոր ժամկետով», որպեսզի կառավարությանը հնարավորություն տա նախապատրաստվելու նոր խորհրդարանական նստաշրջանի մեկնարկին և ներկայացնելու իր քաղաքական ծրագիրը, որի առանցքային մասը կկազմի Brexit-ին նախապատրաստվելը, կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումը, հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև նոր տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը:

Խորհրդարանի աշխատանքի ժամանակավոր կասեցումը սովորական ընթացակարգ է: Այն  տեղի է ունենում նոր խորհրդարանական նստաշրջանի բացումից և միապետի ելույթից առաջ, որի ճառում շարադրված է կառավարության առաջիկա տարվա ծրագիրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջոնսոնն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը: Ավելի ուշ Գերագույն դատարանի դատավորները միաձայն անօրինական էին ճանաչել Ջոնսոնի որոշումը, ինչի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված էր եղել դադարեցնել մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և վերադառնալ Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր նաև, որ համաձայն չէ Գերագույն դատարանի որոշմանը:

 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica