close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը պատրաստ է ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները և քննարկել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը. Հասան Ռոհանի

Տնտեսական

1 Հոկտեմբերի 2019, 12:24
 Իրանը պատրաստ է ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները և քննարկել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը. Հասան Ռոհանի

Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները և պատրաստակամ է Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը, այս մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,– ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Իրանի նախագահն ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել:

Հասան Ռոհանին հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica