close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Փյունիկ»-ը լրջորեն մտածում է Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան

Սպորտ

30 Սեպտեմբերի 2019, 18:34
 «Փյունիկ»-ը լրջորեն մտածում է Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան

Երևանի «Փյունիկ» ակումբը կլքի Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը, եթե առաջնությունում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ասաց, որ մեկ տարի է անցել, ինչ փոխվել է ՀՖՖ ղեկավար կազմը, սակայն ակնհայտ փոփոխությունները չկան: «Լեգեոնների սահմանափակման հարցը տվեց հակառակ արդյունքը, և այժմ հասել ենք նրան, որ ակումբները միմյանցից են ֆուտբոլիստներ փախցնում: Ինչպես օրինակ մեզ մոտ. մեր 6 ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Արարատ-Արմենիա» շատ ցածր փոխհատուցմամբ»,-ասաց ակումբի սեփականատերը:

Սողոմոնյանը շեշտեց, որ ակումբը մտադրություն ուներ մասնաճյուղեր բացել Ստեփանավանում, սակայն դադարեցրել է այդ գործընթացը, քանի որ անընդունելի է համարում ակադեմիայի սաների տեղափոխությունն այլ ակումբներ, երբ դրա դիմաց լուրջ գումարներ չեն փոխանցվում ակումբին:

«Ես ծայրահեղ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը Հայաստանում: Եթե չստեղծվի այդ լիգան, ապա մեր երկրում ֆուտբոլն իրական զարգացում չի ապրի: Ստացվում է այնպես, որ ոմանք ներդրումներ են անում, իսկ այլոք որոշում են, թե առաջնությունն ինչպես և որտեղ պետք է անցնի»,-շեշտեց նա:

«Փյունիկ»-ի սեփականատերը առանձնակի ընդգծեց, որ նորից մրցավարական աշխատանքի է վերադարձել Արտակ Սիմոնյանն, ով նախորդ տարի անհաջող էր դատել «Փյունիկ»-ի համար չեմպիոնության արժեք ունեցող խաղը: «Եթե ուզում ենք հայկական ֆուտբոլում բան փոխել, ապա պետք է լուրջ աշխատանք տանենք բոլոր ուղղություններով: Եթե կրկնվի պատմությունն, ապա «Փյունիկ»-ը լրջորեն մտածում է դուրս գալ Հայաստանի առաջնությունից»,-առանձնացրեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica