close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կմտածենք առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան

Սպորտ

30 Սեպտեմբերի 2019, 14:59
 Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կմտածենք առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան

Երևանի «Փյունիկի» ղեկավարությունը կարող է մտածել Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

«Եթե լուրջ աշխատանքներ չտարվեն, ամեն ինչ կկրկնվի՝ թե՛ նախորդ առաջնությունում տեղի ունեցած մրցավարական սկանդալը, թե՛ մնացած խնդրահարույց պահերը։ Արտակ Սիմոնյանի հարցը մեզ շատ է մտահոգում։ Նախորդ տարի «Լոռիի» հետ խաղում գրանցված միջադեպից հետո նա շարունակում է հանդիպումներ սպասարկել։

Եթե այս ամենը շարունակվի, մենք լրջորեն կմտածենք հաջորդ մրցաշրջանում առաջնությունից դուրս գալու մասին։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա չեմ կարծում, որ լավ միտք է՝ միջոցներ ու էներգիա ծախսել ու պայքարել ինչ-որ մեկի հետ ոչ թե դաշտում, այլ դրա սահմաններից դուրս։ Ավելի լավ է կենտրոնանանք մանկապատանեկան ֆուտբոլի վրա։

Կոչ եմ անում լսել մեզ ու ավելի լուրջ վերաբերվել ֆուտբոլին»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

Աղբյուր՝ ArmSport.am

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica