close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայի ափերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող կապույտ կետի մնացորդներ (լուսանկար)

Խճանկար

26 Սեպտեմբերի 2019, 09:59
 Կանադայի ափերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող կապույտ կետի մնացորդներ (լուսանկար)

Հազվադեպ հանդիպող կապույտ կետի մնացորդներ են հայտնաբերվել Կանադայի ատլանտյան ափին՝ Նոր Շոտլանդիա նահանգում գտնվող Պորտ Հոուքսբերի քաղաքից ոչ հեռու. հայտնում է CTV -ն։

Ծովային կենդանիների պաշտպանության կանադական ընկերության մասնագետները պարզել են, որ այն երիտասարդ կետ էր, որի երկարությունը եղել է 17 մետր։ Առաջիկայում կաթնասունի մնացորդները մանրակրկիտ կուսումնասիրվեն՝ նրա մահվան պատճառները հասկանալու համար։ Ըստ նախնական տվյալների՝ ծովային հսկայի մահը կարող էր վրա հասնել նավի հետ բախման հետևանքով։

Կապույտ կետերի մասնագետ, կենսաբան Ռիչարդ Սիրզի խոսքով՝ կաթնասունների այդ տեսակը չափից ավելի քիչ սերունդ է տալիս, ինչը խնդիր է պոպուլյացիայի համար։ «Վերջին  տարում մենք հաշվել ենք միայն 31 նորածին կապույտ կետերի շրջանում, որոնք ապրում են կանադական Ատլանտիկայի ջրերում»,- մանրամասնել է նա։

20-րդ դարի կեսին կապույտ կետերի պոպուլյացիան գրեթե ամբողջովին վերացվեց, ինչի հետևանքով 1966 թվականին դրանց որսն արգելվեց ամբողջ աշխարհում։

Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայումս համաշխարհային օվկիանոսում ապրում է 10-25 հազար կապույտ կետ։ Հյուսիսային Ատլանտիկայում, գիտնականների ենթադրություններով, դրանք կարող են հասնել 600-1500 առանձնյակի։ 

Image may contain: ocean, cloud, sky, outdoor, water and nature

 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica