close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շինարարություն (մաս 15)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

23 Սեպտեմբերի 2019, 16:24
 Շինարարություն (մաս 15)

Առաջին մասը՝ այստեղ:
Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։

Իններորդ մասը՝ այստեղ:

Տասներորդ մասը՝ այստեղ,

Տասնմեկերորդ մասը՝ այստեղ,

Տասներկուերորդ մասը՝ այստեղ,

Տասներեքերորդ մասը՝ այստեղ

Անտարակույս բնակչության բարեկեցությունը եւ երկրի զարգացման հիմնական բնութագրիչներից մեկն իրականացվող բնակարանային շինարարության ծավալն է։ Այդ առումով 1990-ական թվականների սկիզբը,մեղմ ասած,խիստ տխուր էր։ 1992-1996 թթ. Հայաստանում արձանագրվեց բնակարանային  շինարարության ծավալների անկում։

Եթե 1991 թ. շահագործման հանձնվեց 1909 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով բնակելի շենք,ապա, սկսած հաջորդ տարվանից, կապիտալ շինարարության ծավալները կտրուկ նվազեցին, 1992 թ. կրճատվեց ավելի քան 5 անգամ։

Նվազման միտումները խորացան նաեւ հետագայում։ 1994 թ. իրականացված շինարարությունը կազմեց 1991 թ. ծավալների ընդամենը 13.8 տոկոսը։ 1996 թ. կապիտալ շինարարությունը շուրջ 17 անգամ զիջեց 1991 թ. մակարդակը։

Անկման նման տեմպի պատճառը երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն էր,շինանյութերի արտադրության նվազումը,ֆինանսական միջոցների եւ բնակչության եկամուտների սղությունը,շինարարական գործընթացների կազմակերպման ցածր մակարդակը,պետական շինարարության անտեսումը։ Այս գործոնների հետեւանքով մեծացավ բնակչության բնակարանային ապահովվածության ոլորտում եղած խզումը,ինչը դրսեւորվեց հետագայում, երբ, եկամուտների աճին զուգահեռ, կտրուկ ավելացավ պահանջարկը։

Ոլորտի նկատմամբ պետության անտարբերության հետեւանքով աստիճանաբար նվազեց պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծավալը. 1994-1997 թթ. 43.6 տոկոսից նվազեց մինչեւ 14.2 տոկոսի։ 1994 թ. պետական բյուջեի հաշվին իրականացվել է ընդամենը 9.2 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Հաջորդ տարի այդ գումարը կրճատվել է 2 մլրդ դրամով։ Փոխանակ գնալով ավելանար պետության հաշվին կատարվող շինարարական աշխատանքների ծավալը,տեղի ունեցավ հակառակ երեւույթը։

1997 թ. բյուջեից շինարարությանը հատկացվեց ընդամենը 4.7 մլրդ դրամ,որը կիսով չափ պակաս էր անգամ 1994 թ. մակարդակից։ Շինարարության նկատմամբ պետական ուշադրությունը մեծացավ միայն 1998 թվականից։ Աճեցին ոչ միայն բյուջետային հատկացումները՝ կազմելով 10 մլրդ դրամ,այլեւ առաջին անգամ այդ ոլորտին հատկացվեցին նաեւ սեփականաշնորհումից ստացված միջոցները,որոնք ուղղվեցին աղետի գոտում բնակարանային շինարարության իրականացմանը։  Հետագայում այս միտումները գնալով ավելի խորացան։

Հայաստանում իրականացված կապիտալ շինարարությունը  (մլն դոլար)

 

1994

1995

1996

1997

1998

Ընդամենը

21.310

35.795

49.392

56.722

75.667

Այդ թվում պետական բյուջեի հաշվին

9.299

7.282

11.568

4.771

10.752

Սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին

-

-

-

-

3.721

 

Ճանապարհային  տնտեսությունը աղետալի վիճակում էր

Նման անտարբերության պայմաններում պատահական չէր,որ աղետալի վիճակում էր հայտնվել հանրապետության՝ հատկապես ճանապարհային տնտեսությունը։ Այդ տարիներին Հայաստանում չի կառուցվել որեւէ ճանապարհ։ Ավելին՝ գրեթե չէին իրականացվում վերականգնողական եւ փոստային վերանորոգման աշխատանքներ։ Աղետալի վիճակում էր նույնիսկ մայրաքաղաքի ներսում գործող հիմնական ճանապարհային տնտեսությունը։

Ընդհանրապես անիմաստ է խոսել հանրապետական կամ մարզային նշանակության ճանապարհների մասին։ Դժվար չէ հիշել,թե ինչքան ժամանակ ու նյարդեր էին պետք Հայաստանի մի վայրից մյուսը գնալու համար։ Շատ դեպքերում չէին իրականացվում անգամ ձմեռային պահպանման աշխատանքներ,եւ այդ պատճառով խիստ վտանգավոր էր դառնում երթեւեկությունը։ Ճանապարհային տնտեսությունը քայքայված վիճակում էր,իսկ դա իշխանություններին չէր էլ անհանգստացնում։   

Շարունակելի

Մահացել է Բենուր Փաշայանը
13 Դեկտեմբերի 2019, 11:59 Մահացել է Բենուր Փաշայանը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica