close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+17°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին. Զարիֆ

Աշխարհ

21 Սեպտեմբերի 2019, 15:34
 Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին. Զարիֆ

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է korrespondent.ru-ն` հղում անելով IRIB կորպորացիայի հաղորդագրությանը:

«ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի բնակչությանը զրկել սնունդ և դեղամիջոց ձեռք բերելու հնարավորությունից: Այդ փաստն ակնհայտորեն միջազգային պարտավորությունների խախտում է»,- հայտարարել է Զարիֆը:

Զարիֆը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իրանի Կենտրոնական բանկի հանդեպ նախկինում արդեն իսկ պատժամիջոցներ սահմանել էր, իսկ հիմա այդ կառույցի հանդեպ նորից է սահմանափակումներ կիրառում: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ավելացրել է, որ Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ամերկացիների հուսահատության մասին են վկայում։

Նախարարը նաև մանրամասնել է, որ ամերիկացիները երբեք հավատարիմ չեն եղել միջազգային համաձայնագրերին և դրանք մեկնաբանել են միայն իրենց ազգային շահերի տեսանկյունից:

«Այս քայլը մի կողմից ապացուցում է, որ Վաշինգտոնը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները, մյուս կողմից էլ ԱՄՆ-ի այս քայլն ազդանշան է հանդիսանում այն մասին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն արդեն իրեն սպառել է»,- ասել է Զարիֆը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica