close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2019, 15:31
 Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած  ժամանակի պատմաքաղաքական եւ հասրակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

Քաղաքագիտութեան տեսանկիւնից, անկախութիւնը որեւէ երկրի եւ ժողովրդի քաղաքական եւ հասարակական ներքին եւ արտաքին կեանքի կազմակերպման համար անհրաժեշտ նպատակների եւ կառոյցների առկայութիւնն է, որոնց առաջնահերթութիւնները, կրողները եւ իրականցնողները կարող են փոխւել ըստ պայմանների եւ պահանջների: Հիմնարար բովանդակային կողը, սակայն, մշտապէս շարունակում է մնալ նոյնը:

Անկախութիւնն արժեհամակարգ է, որը պէտք է իր մէջ կրի ողջ հասարակութիւնը, եւ, բնականաբար, դրա անդամ իւրաքանչիւր անհատ քաղաքացին: Ու թէեւ այդ արժեհամակարգում անհատ քաղաքացին, եւ նրա ազատութիւնը կարող են, եւ պէտք է դիտարկւեն որպէս հիմնարար բաղադրիչներ, այդուհանդերձ, քաղաքացիկան եւ սոցիալակն սանդղակով անգամ, երկրի եւ ազգի անկախութիւնն իր էութեամբ եւ բովանդակութեամբ, իր մէջ կրում է աւելին, քան անհատ քաղաքացիների ազատութեան հանարգումարը, որովհետեւ այն ունի նաեւ պատմական նշանակութիւն: Այսինքն, երբ մի սերունդ, մեծ ջանքերի շնորհիւ ամրապնդւում եւ երաշխաւորում է անկախութիւնը, գալիք մի քանի սերունդներն ապրում եւ ստեղծագործում են անկախութեան մթնոլորտում, նոյնիսկ եթէ անգամ չեն զգում եւ գիտակցում  այդ մթնոլորտի առկայութիւնը, որը նրանց համար դարձել է ինչ-որ տեղ սովորական եւ օրինաչափ: Իսկ ընդհակառակը՝ եթէ որեւէ սերունդ թոյլ է տալիս այնպիսի սխալ, որի գինն անկախութեան կորուստն է, ապա անհատ քաղաքացիներից իւրաքանչիւրի ցանկութեան դէպքում անգամ, անկախութեան վերականգնումը չափազանց բարդ, երբեմն թէկուզ անհնարիին գործ է դառնում:

Առ այդ, անկախութեան պահպանումը ենթադրում է իւրաքանչիւր անհատ քաղաքացու ամենօրեայ նւիրումն ու ներդրումը, իսկ դրա համար անհրաժեշտ է.

ա. Հասարակական պատասխանատւութեան զգացում.

Իւրաքանչիւր անհատ քաղաքացի պէտք է ստանձնի իր գործերի պատասխանատւութիւնը:  Մեր կատարած ամէն մի ընտրութիւն ունի իր տրամաբանական հետեւանքները: Դրանք կարող են նպաստել ազգային ներուժի հզօրացմանը, կամ, ընդհակառակը, երկարատեւ կտրւածքով մսխել եւ ոչնչացնել այն:

Այսօրւայ մեր ընտրութիւնն անմիջականօրէն ազդելու է երկրի եւ ազգի վաղւայ օրւայ վրայ: Հետեւաբար, մենք մեր ընտրութիւնը պէտք է կատարաենք, հաշւի առնելով մեր ազգային երկարաժամկէտ շահերն ու նպատակները:

բ. Հասարակական պառակտւածութիւնից խուսափում.

Հասարակական պառակտւածութիւնը, հասարակութեանը թշնամի ճամբարների բաժանելը քայքայում է ազգին ներսից՝ ուղղորդելով նրան դէպի անպտուղ վէճեր, այլ ոչ թէ իդէալներ ու նպատակներ:

հասարակութիւնների մօտ ներքին տարաձայնութիւնները բնական երեւոյթ են: Սակայն, եթէ դրանք վերածւեն ցանկացած գնով, քաղաքական-հասարակական ընդդիմութեանը մեկուսացնելու՝ չէզոքացնելու պայքարի, անխուսափելիօրէն յանգեցնելու են հասարակական ամլացմանը, որը կարող է կործանարար լինել երկրի եւ ազգի համար:

Գ. Ազգային յստակ նպատակների սահմանում.

Եթէ ազգը, որպէս ամբողջութիւն, չունենայ սահմանւած, յստակ նպատակներ եւ հեռանկարներ, կամ իր այսպէս կոչւած վերնախաւն իրեն թոյլ տայ որեւէ պատրւակով մարտահրաւէր նետել ազգային արժէքներին եւ նպատակներին, ապա դա լրջագոյն մարտահրաւէրի կը վերածւի անկախութեան պահպանման եւ երաշխաւորման գործի համար:

Ազգային արժէքների եւ նպատակների կենսունակութեան պահպանման եւ արդիականացման համար ինչ խօսք, անհրաժեշտ եւ անխուսափելի է հասարակական դիսկուրսը, բայց ազգային նպատակները պէտք է սահմանւեն յատուկ ընթացակարգով, եւ անհրաժեշտութեան դէպքում վերանայւեն նաեւ յատուկ ընթացակարգով՝ երկարատեւ ժամանակահատւածի կտրւածքով:

դ. Խուսափել ազգային արժէքների եւ իդէալների հաշւին կապիտալի մսխումից.

Փաստ է, որ ապրում ենք աշխարհաքաղաքական այնպիսի անկայուն պայմաններում, որ քաղաքական իշխանութիւնը երբեմն այնպէս է խճճւում, որ իրավիճակը փրկելու նպատակով, յաճախ դիմում է քայլերի, որոնք մսխում են ազգային արժէքաւոր կապիտալը:

Սեփական իշխանութիւնը պահպանելու մոլուցքից դրդւած, ազգային կուտակւած կապիտալի անտեղի մսխումը, յաճախ յանգեցնում է նրան, որ քայքայւում է ազգային քաղաքակրթութեան արժէքային ամուր համակարգը՝ ազգին տանելով դէպի քաղաքական եւ հասրակակական նիհիլիզմ:

Այն հիմնարար արժեհամակարգը, որի վրայ կառուցւել է ազգային քաղաքակարտութիւնն ու մտածողութիւնը չպէտք է դառնայ վիճարկման առարկայ, միայն այն պատճառով, որ դա անհարաժեշտ է որեւէ ուժի՝ իշխանութիւնը պահպանելու համար: Սա ազգին գլորելու է դէպի անդունդ, որի յատակն անխուսափելիօրէն սեփական ինքնութեան եւ անկախութեան կորուստն է լինելու:

Երեք տասնամեակը պէտք է, որ բաւարար ժամանակ լինէր մեր անկախութեան հիմքերի ամրապնդման համար: Եթէ ոչ ամբողջովին, այլ, գոնէ, մասնակիօրէն: Ինչ-ինչ պատճառներով մենք մսխել ենք այդ ժամանկի մեզ ընծայած հնարաւորութիւնների մի մասը, եւ, ցաւօք, կայ բոլոր նախադրեալները, որ ցանկանում ենք շարունակել նոյն ընթացքն՝ առաւել մտահոգիչ եւ վնասակար շեշտադրումներով:

Անհարաժեշտ է մշտապէս գիտակցել եւ մտաթող չանել, որ անկախութիւնը մեզ հեշտութեամբ՝ հէնց այնպէս չի տրւել: Այն ծանր զրկանքների, մաքառումների, պայքարի, սխրանքների եւ հերոսութեան արդիւնք է: Անկախութիւնը մեծ երազանք է, որի ամբողջական իրականցման համար դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու, որում խարխափումներն հակացուցւած են մեզ:

Աւետիս Ահարոնենաը ժամանակին դիպուկ է ներկայացրել անկախութեան կորստի մեր ինքնակործան սխալը. «Ազատութիւնը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ… նաեւ մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երեւանցի, եւ նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, եւ ազատութիւնը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացաւ»:

Յուսանք, որ այդ սխալը նոյն, կամ էլ մէկ այլ երանագաւորմամբ չենք կրկնի 21-րդ դարում՝ մեր վերանկախացման 30-ամեակի շեմին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Aliq Online 

 
 
 
Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica