close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքի «Ախալցխա» համույթը գրավեց ստեփանակերտցիներին (տեսանյութ)

Արցախ

21 Սեպտեմբերի 2019, 12:35
 Ջավախքի «Ախալցխա» համույթը գրավեց ստեփանակերտցիներին (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթն, արդեն երկրորդ անգամ, համեգային ծրագրով շրջագայում էր Արցախում։ Համույթը հանդես է եկել տարբեր զորամասերում` զինվորներին ուրախացնելու և ոգևորելու նպատակով: Ըստ Ախալցխայի հոգևոր տեսչության հովիվ հայր Հակոբի, ով նաև միջոցառման կազմակերպիչն է, նման ուխտագնացությունները նպատակ են հետապնդում, որ Ախալցխայում բնակվող հայ սերունդը ծանոթանա Արցախի պատմությանն ու մշակույթին և քաջալերվի տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և կամքը: Եվ ահա սեպտեմբերի 10-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նրանք համերգային ծրագրով ներկայացան նաև ստեփանակերտցիներին: Առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել Ռուզաննա Պետրոսյանի, Սոնյա Հովհաննիսյանի և Էլիտա Այվազյանի կատարած <<Պիտ պաշտպանեմ>> պարը:

Ջավախքի «Ախալցխա» պարային համույթից բացի հանդես են եկել նաև մենակատարներ Աբել Աբելյանը և Աննա Մկրտչյանը: Միջոցառումը անց է կացել ջերմ ու հայրենասիրական մթնոլորտում: Հյուրերի համար անակնկալ ուներ նաև Արցախի պարի պետական համույթը, ով ևս հանդես եկավ պարային համարով: Միջոցառման վերջում կողմերը հանդես եկան և նշեցին, որ համույթների ղեկավարությունների մակարդակով կրկին կհանդիպեն հետագա համագործակցության ծրագրերը մշակելու համար:

Ինֆորմացիոն հովանավոր` arcakh24.info


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica