close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հավատամքը. խմբագրական

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2019, 11:48
 Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հավատամքը. խմբագրական

Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մեկը՝ քաղաքամայր Կիոտոյում, մյուսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաև գորտի պալատական փոքրիկ ջրհորը, և գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կյանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կտեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կվայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորությունից։ Եվ գորտը դուրս է գալիս իր տնից և ուղևորվում դեպի Օսակա։

Այդ տարի Օսակայում ևս սաստիկ երաշտ է լինում, և ցամաքում է նաև այդտեղ ապրող գորտի լճակը։ Սաստիկ նեղված այս իրողությունից՝ օսակացի գորտը ևս որոշում է տեղափոխվել և իր կյանքը դասավորել մայրաքաղաք Կիոտոյում։

Ճանապարհն անցնում էր սարի վրայով։ Հասնելով կատարին, գորտերը գլուխներն իրար խփելով, հանդիպեցին իրար։ Կիոտոցի և օսակացի գորտերն այդտեղ պարզեցին, որ և՛ Կիոտոյում, և՛ Օսակայում երաշտ է, ուստի և իմաստ չունի շարունակել ճանապարհը։ Բայց, քանի որ առաջին գորտը շատ-շատ էր ուզում առաջանալով տեսնել Օսակայի հիասքանչ ծովերը, իսկ երկրորդը՝ մայրաքաղաք Կիոտոյի պալատներն ու տաճարները, նրանք սարի կատարին կանգնեցին հետևի թաթերի վրա, ձգվեցին իրենց գորտային հասակով մեկ և չռված աչքերով նայեցին հեռու։

Նայեցին, նայեցին, և հանկարծ կիոտոցի գորտը շրփալով՝ զարմանում է, որ դիմացը՝ առջևում, ամեն ինչ հինն է հիշեցնում, նույն իրենց Կիոտոն, և, փաստորեն, ոչ մի ծով էլ չկա Օսակայում։

Օսակացի գորտը նույնպես զայրացավ և հայտարարեց, թե սա ի՞նչ մայրաքաղաք է, այնտեղ ոչ մի պալատ կամ տաճար էլ չկա, փաստորեն, Կիոտոյում ոչ մի հետաքրքիր բան էլ չկա և ամեն ինչ հինն է ու նույնը, ինչպես Օսակայում։

Եվ կես ճանապարհից դառնացած սրտերով իրենց տները վերադարձած կիոտոցի և օսակացի գորտերն այդպես էլ ողջ կյանքում չհասկացան, որ ձգվելով և հետևի թաթերին ուղիղ կանգնելով՝ նրանց գլխի կատարին գտնվող աչքերը մնացել էին հետևում։ Այդպես նրանք ոչ թե առաջ էին նայել, այլ հետ։ Նայել էին այն ուղղությամբ, որտեղից եկել էին։ Այդպես նրանք փոխադարձաբար ողջ կյանքում հայտարարեցին, որ թե՛ Կիոտոն, թե՛ Օսական նույն ճահիճն են, և աշխարհում ոչ մի ծով էլ չկա։

Հայաստանի ներկայիս իշխանությունները, ձգվելով, շատ ձգվելով դեպի առաջ, իրականում հետ են նայում։ Նրանք ճիշտ և ճիշտ ճապոնացի գորտերն են։ Նրանք առաջ նայելով՝ տեսնում են հինը, տեսնում են նախկինը, տեսնում են այն մղձվանջը, այն երաշտը, այն չորացած ջրհորն ու լճակը, որից, ըստ իրենց, դուրս են եկել մեկուկես տարի առաջ։

Իշխանության փառքից, անձնական վրեժխնդրության մոլուցքից Փաշինյանի իշխանության աչքերը դուրս են ցցվել, ելել և հայտնվել են գլխի կատարին, և դրանից այդ իշխանությունը կորցրել է երկրի ապագայի վառվող հորիզոնները տեսնելու ունակությունը։ Եվ Փաշինյանի իշխանությունը առաջ նայելով՝ տեսնում է անցյալը, այն որքան առաջ է ձգվում, այնքան ավելի է մոլեգնում, կատաղում և փրփրում, ինչպես կիոտոցի և օսակացի գորտերը, քանի որ «առջևում» նրա աչքին էլի հինն է երևում՝ հին իշխանություններն են, իրենց հին թշնամիները, հին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հին օլիգարխները և այլն, և այլն։ Այդ տեսարաններից Փաշինյանի իշխանությունն ավելի ու ավելի է սարսափում և այդ միրաժից գլուխը կորցրած՝ դառնում իր հին «Կիոտոն» և «Օսական», երբեմն անզորությունից դառնորեն լալիս, երբեմն՝ կատաղությունից՝ նորից ձգվում, ձգտում նորից նայել առաջ, բայց «առջևում» ամենուր հներն են, էլի անցյալի մղձվանջն է, երաշտն ու դատարկ ջրհորը։

Փաշինյանի իշխանությունը երբեք չի կարողանա տեսնել «Կիոտոյի տաճարներն» ու «Օսակայի չնաշխարհիկ ծովերը»։ Նրանք շուտով կվերադառնան իրենց ելման կետերը և կհայտարարեն, որ «Կիոտոյում ոչ մի տաճար էլ չկա» և «Օսակայում ոչ մի ծով էլ չկա»։ Քանի որ նրանք ճիշտ և ճիշտ ճապոնացի գորտերն են։

Իրականում և՛ Կիոտոյում կան պալատներ, և՛ Օսակայում ծովեր կամ լճակներ, և հայ ժողովուրդը մի գեղեցիկ օր ունենալու է այն իշխանությունը, ով առաջ նայելով կտեսնի ոչ թե անցյալի մղձվանջը, այլ ապագայի տաճարներն ու ծովերը։

Ես որևէ կասկած չունեմ։

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica