close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար. «Հրապարակ»

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2019, 11:09
 Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար. «Հրապարակ»

«Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար՝ սահմանի վրա, տեղյակ եք նման քննարկումնե­րից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մա­նուկյանին: «Գիտեք, նախկինում ևս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում և բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է՝ իմ և ձեր հա­մար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց:

Ըստ մեթոդաբանության և էներգետիկայի օրենքի՝ 5 ամի­սը մեկ գազի գինը վերանայվում է: Անկեղծ ասած՝ Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտո­մատ բերելու է գազի գնի վերանայման»:

Հնարավոր կլինի այս անգամ ևս սուբսիդավորմամբ հարցը լուծել: «Դուք խոսում եք դեռևս չկայացած փաստի մասին, կարող եմ ասել, որ գազի համա­կարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, և դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգա­վորել»: Հարցը հիմնականում կարգավորվեց համակարգում կրճատումների, «ՀայՌուսգազարդի» շահույթների հաշվին, ոչ թե մոբիլ կառավարման:

«Կա­րող եք նայել «ՀայՌուսգազարդի» 2018-ի հաշվետվությունները և նկատել, որ տարին խիստ շա­հութաբեր է եղել: Մենք, ընդհա­նուր առմամբ, շահագրգիռ ենք, որ հավասարակշռված մոտեցումներ լինեն այդ հարցում»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica