close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր իշխանության ամենաթույլ օղակը մարզպետներն են. «Փաստ»

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2019, 11:07
 Նոր իշխանության ամենաթույլ օղակը մարզպետներն են. «Փաստ»

«Իշխանափոխությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցող ոլորտային փոփոխությունները ունենում են իրենց կողմնակի ազդեցությունը՝ իրենց բարդ հետևանքներով հանդերձ։

Թերթն իր հրապարակումներում քանիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ նորօրյա իշխանության կադրային քաղաքականության ամենաթույլ օղակը մարզպետներն են, որոնք մեծամասամբ չեն կարողանում իրենց տարածքներում տարրական կարգուկանոն ապահովել։

Թերթի զրուցակիցը, որ ՏԻՄ ներկայացուցիչ էր և չցանկացավ ներկայանալ, նշել է, որ հիմնական լարվածությունը պայմանավորված է մարզպետների ամբիցիոզ և մեծամիտ պահվածքով։

Նրանք բոլոր ժողովների ժամանակ պատեհ ու անպատեհ առիթով ներկաներին հասկացնում են, որ իրենք են «ասողը»։

Թերթի զրուցակիցը նշել է նաև, որ անընդհատ օրինակներ են բերում նախորդ իշխանությունների ժամանակներից և ասում, որ «էլ հին ձևերը չեն լինելու»։ Սակայն իրականությունն այն է, որ հաճախ «հին ձևերից» ավելի վատ վիճակներ են լինում, իսկ մարզպետների զգալի մասն ուղղակի չի կարողանում իրավիճակը պահել հսկողության ներքո։

Դե, պարբերաբար տարբեր պատմություններ մեջ ընկնելու մասին արդեն ավելորդ է խոսել: Վայոց ձորի մարզպետի հետ կապված վերջին պատմությունը՝ վառ վկայություն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica