close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծեծված սպան և հասարակության խիղճը

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 16:15
 Ծեծված սպան և հասարակության խիղճը

Պարզ է՝ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի «բացառի» Վայոց Ձորի մարզպետի ենթադրյալ մասնակցությունը փոխգնդապետին ծեծին: Բայց ամենից ուշագրավն այն չէ, թե ինչ կանի իշխանությունը Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը հիմնավորելու կամ բացառելու հարցում (պատվերով արդարադատությունը օրինաչափ է դարձել), այլ ուշադրության է արժանի այն իրողությունը, թե ինչ ունեինք երեկ և ինչ ունենք այսօր, թե ինչ էին անում երեկվա մարզպետներից ոմանք, ինչ են անում օրվա մարզպետները, թե ինչպես էր մեր հասարակությունը արձագանքում նման երևույթներին երեկ, ինչպես է արձագանքում այսօր:

Երբ ժամանակին հանրահայտ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվեց մեկ ՀՀ քաղաքացի և ծանր վիրավորում ստացավ հայոց բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, այն ժամանակ Բուդաղյանը հայոց բանակի գնդապետ էր, մեր սահմանների պաշտպանն էր, մեր հերոսն էր, իսկ նրան և նրա եղբորն այդ վիճակին հասցնողները՝ թուրքեր, թալանչիներ, հայրենիքի թշնամիներ. սրանք էին հասարակության վերաբերմունքը և սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները:

Իհարկե, ցավալի և դատապարտելի է Վայոց Ձորի մարզում այսօր տեղի ունեցած երևույթը, բայց մեզ ավելի շատ մտահոգվելու տեղիք պետք է տա այն համեմատականը, թե ինչպես  հասարակությունը այս երևույթների դեմ ընդվզեց երեկ և ինչպես է ընդվզում այսօր:

Փաստորեն, նույն երևույթի հեղինակը երեկ թուրք էր, թալանչի էր, հայրենիքի թշնամի էր, իսկ տուժողը՝ հերոս, բանակի գնդապետ: Այսօրվա նույնանման երևույթի հեղինակների վերաբերյալ, կարծես թե, ձևավորվում է «թավշյա» վերաբերմունք, իսկ տուժողը ոչ բանակի փոխգնդապետ է, ոչ հերոս, ոչ էլ հայրենիքի սահմանների պաշտպան:

Յո՞ երթաս, Հայաստան…

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica