close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարչապետի 100 փաստը պոպուլիստական է». տնտեսագետը մատնանշում է բացերը

Տնտեսական

20 Սեպտեմբերի 2019, 12:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարչապետի 100 փաստը պոպուլիստական է». տնտեսագետը մատնանշում է բացերը

Օր օրի երկրի տնտեսական և սոցիալական վիճակը ոչ միայն հեղափոխական առաջընթաց չի ապրում, այլև մի շարք կարևոր բնագավառներում արձանագրում է հետընթաց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի՝ օրերս ներկայացրած 100 փաստերի երկրորդ խումբը:

Տնտեսագետը, ուսումնասիրելով այդ փաստերը, 2 հիմնական ոլորտում՝  տնտեսական և սոցիալական, առանձնացրել է իր դիտարկումները:

Հավաքական իմաստով եզրակացրել է, որ այդ փաստերով ոլորտների մասին ամբողջական պատկեր հնարավոր չէ ստանալ, քանի որ դրանք խնամքով ընտրված են և հիմնականում ներկայացնում են այնպիսի թվեր, որոնք, թերևս, որոշակի դրական միտում են ունեցել, բայց դրանց առնչվող բացասական ցուցանիշները չեն ներկայացվել:

Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է կառավարության հնգամյա ծրագիրը, որում չկային հստակ ցուցանիշներ, և որը որևէ կերպ չափելի չէր. «Այն, ինչ ամիսներ առաջ մենք կանխատեսում էինք, մտահոգություն էինք հայտնում, այսօր արդեն իրողություն է, և այդ բացը փորձում են տարբեր ձևով լրացնել նաև, ցավում եմ ասել, մանիպուլյացիաներ անելով վիճակագրական պատկերներում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica