close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամփոփվել են Շիրակի և Արագածոտնի մարզերի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման արդյունքները․ ՄԻՊ

Իրավունք

20 Սեպտեմբերի 2019, 12:08
 Ամփոփվել են Շիրակի և Արագածոտնի մարզերի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկման արդյունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Արթիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր կատարված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • անբավարար խցային պայմաններ (բնական լուսավորության ցածր մակարդակ, օդափոխության համակարգերի բացակայություն, հնամաշ անկողնային պարագաներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն),

  • սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ և ախտահանման աշխատանքների հետ կապված խնդիրներ,

  • զբոսաբակերի անբավարար կահավորում,

  • hամապատասխան մատյանում բժշկական գրառումները կատարվում են թերություններով:

Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչև մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով): ՁՊՎ ծառայողները ձերբակալվածներին իրենք են տրամադրում դեղեր, որոնք նշանակված չեն լինում բուժանձնակազմի կողմից, սակայն առկա են ՁՊՎ-ի դեղապահարանում. այս պրակտիկան անընդունելի է,

  •   մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կազմակերպվում են ապակե միջնորմով, կան դրանց հսկման հետ կապված խնդիրներ,

  •   առկա է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն և այլն:

Պաշտպանը կարևորում է Ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմերի ներկայացուցիչների աշխատանքային պայմանների ու նրանց սոցիալական երաշխիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ երկրի մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մշտադիտարկման արդյունքները խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica