close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեմոկրատ Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին՝ հաստատել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Աշխարհ

20 Սեպտեմբերի 2019, 12:19
 Դեմոկրատ Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին՝ հաստատել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին իրենց ուղարկված նամակի տեքստը, որում նշված է, որ ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:

Բայդենի՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին հղված նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ ընկերներ

Շնորհակալ ենք ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու նպատակով ձեր շարունակական հանձնառության և առաջնորդության համար: Այն ժամանակ, երբ ժողովրդավարական սկզբունքներն ամբողջ աշխարհում հարձակման են ենթարկվում, և տասնամյակների առաջընթացը վտանգված է, համարձակ առաջնորդությունը, ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր տեսլականի, ավելի կարևոր է դառնում, քան երբևէ:

ԱՄՆ-ը վերջնականապես պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել և պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի»,- գրել է Բայդենը:

The ANCA offers this point-by-point comparison of Biden’s record on the Armenian Genocide both as U.S. Senator and as Vice-President.

Որպես սենատոր` Բայդենը շարունակաբար աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ հայերի խնդիրներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Նա նաև 2007-ին ներկայացված և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակն է, որով կոչ էր արվում հարգել թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրացելու համար:

Այնուամենայնիվ, Օբամա-Բայդեն վարչակազմն իշխանության գալուց հետո՝ պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով լինել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը:

Բայդենի նամակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica