close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-7°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը. մանրամասներ ՔՊ նիստից. «Փաստ»

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 10:31
 Մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը. մանրամասներ ՔՊ նիստից. «Փաստ»

«Նախօրեին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման մասին որոշ տեղեկություններ արդեն հրապարակվել են:

«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հիմնականում խոսել է ուժայինների հրաժարականների մասին, սակայն առանձնապես մանրամասներ չի ներկայացրել, ուղղակի հայտարարել է որ «այս փուլում ունենք նման օրակարգ, փակագծերը չեմ կարող բացել»։

Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, վարչապետն ասել է, որ մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը։

Նիստի վերջում նա հորդորել է ԱԺ-ում ավելի ակտիվ գործունեություն ծավալել, քանի որ «առաջիկայում թեմաներն ավելի են ծանրանալու»։ 

Թերթի աղբյուրն ասել է նաև, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է անցկացնել ԱԺ ևս մի արտահերթ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կընդունվի և օրենքի ուժ կստանա արդեն առաջին ընթերցում անցած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica