close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են. «Իրատես»

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2019, 09:43
 Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչեւ ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:

Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձեւավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ եւ ի շահ Նիկոլ Փաշինյանի։ Հարցը մնում է բաց` ինչպես է հաջողացնում ԱՄՆ-ի դեսպանատան «հաճախորդ» կիրովականցի Էդմոնը եւ՛ նախորդ իշխանությանը «այցելել», եւ՛ նոր իշխանությանը, վերջերս էլ՝ Գագիկ Ծառուկյանին, որ, բան է, եթե պառլամենտական վերադասավորություններով քաղաքական թնջուկը լուծվի, Ծառուկյանը՝ վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ դառնա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica