close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել են 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ.«Ժողովուրդ»

Իրավունք

20 Սեպտեմբերի 2019, 09:25
 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել են 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ.«Ժողովուրդ»

««Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանա­վորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություն­ների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջա­դեպի հանդարտեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին», որոնց ներգրավվածության շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է, սակայն ՔԿ լրատվականից հերքեցին լուրը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica