close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2020
-5°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2019, 20:59
 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ԱԽ գրասենյակից։ 

Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձե՛րդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած  երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը։

Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։

Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»։

Կրակոց Արարատի մարզում
22 Հունվարի 2020, 22:00 Կրակոց Արարատի մարզում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica