close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորում 27-ամյա երիտասարդին սպանելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզվել է

Իրավունք

19 Սեպտեմբերի 2019, 19:06
 Վանաձորում 27-ամյա երիտասարդին սպանելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղելատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ՝ ծնված 1991 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր ծանոթի ավտոմեքենայով գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման: Տեսելնելով, որ վերջինս իրենց է մոտենում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել 27-ամյա երիտասարդի ուղղությամբ և դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը՝ ավտոմեքենայի վարորդը, հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող գործիքը՝ որսորդական հրացանը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝  դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված երեք պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica