close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպիտակ տունը հաստատել է՝ Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն

Աշխարհ

19 Սեպտեմբերի 2019, 10:53
  Սպիտակ տունը հաստատել է՝ Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝  վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:

«Փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ու նրա հետ քննարկել հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Զելենսկիի առաջիկա հանդիպումը Թրամփի հետ», - նշված է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ելչենկոյի խոսքով՝ Փենսը հեռախոսազրույցի ընթացքում նաև «հաստատել է Միացյալ Նահանգների աներեր հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» ու բարձր գնահատել Ուկրաինայի նոր վարչակազմի՝ «օրենսդրական բարեփոխումների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի համարձակ գործողությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից լիակատար աջակցություն է հայտնել  այդ ջանքերին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica