close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել․ Լիլիթ Մակունցը՝ քննարկվող հարցերի օրակարգի մասին

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2019, 19:42
 ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել․  Լիլիթ Մակունցը՝ քննարկվող հարցերի օրակարգի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից առաջ ազգային ժողովին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում, որովհետև հստակ օրակարգ չկա: «Ես չեմ կարող նաև ասել՝ ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, բայց, համենայնդեպս, վարչության նիստի օրակարգի վարողը կհայտնի և կիմանանք՝ ինչ հարցեր կան օրակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:

Հարցին՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականները ի՞նչ են նշանակում, Մակունցը նշեց, որ կան բնականոն գործընթացներ և միայն այդ տիրույթում կարող է ասել: «Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայով փոխարինվի, չեմ կարող ասել, բնականոն գործընթաց է: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»,- նկատեց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ իր հրաժարականի խոսքում ի՞նչ մեսիջներ էր հաղորդում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը հաջորդ օրն արել է այլ հայտարարություն և մեկնաբանել է, հավելյալ մեկնաբանել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Վիլեն Գաբրիելյանի անունն է շրջանառվում նոր ոստիկանապետի պաշտոնում, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այդ մասին իրազեկվել է մամուլից:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica