close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի «Արարատ» գինու կոմբինատը 1996 թ. վաճառվել է ընդամենը 150 հազար դոլարով (մաս 12)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

18 Սեպտեմբերի 2019, 14:08
 Երեւանի «Արարատ» գինու կոմբինատը 1996 թ. վաճառվել է ընդամենը 150 հազար դոլարով (մաս 12)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։

Իններորդ մասը՝ այստեղ:

Տասներորդ մասը՝ այստեղ,

Տասնմեկերորդ մասը՝ այստեղ

Տեղեկանք. Երեւանի գինու գործարանը կառուցվել է 1881թ. Ն. Թաիրովի կողմից։ Սկզբնական շրջանում այն 15 հազար դեկալիտր կարողությամբ արտադրական փոքր ձեռնարկություն էր։ 1897թ. գործարանն անցավ Ն. Շուստովին,որը մեծացրեց արտադրական կարողությունները՝ հասցնելով տարեկան 40 հազար դեկալիտրի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գործարանը պետականացվեց,որի հիման վրա 1922թ. ստեղծվեց Երեւանի գինու-կոնյակի «Արարատ» տրեստը։ Ձեռնարկության թողարկած գինիների տեսականին անցնում էր 30-ից,որոնցից  «Մուսկատը», «Այգեվազը», «Աշտարակը» միջազգային համտեսներում եւ ցուցահանդեսներում բազմիցս արժանացել են ոսկե եւ արծաթե մեդալների։

Սեփականաշնորհման  պահին գործարանը զբաղեցնում էր, ընդհանուր առմամբ, 1.9 հա տարածք։ Ուներ 25 հազար 650 քառ. մետր շենքային եւ 23 հազար 600 քառ. մետր արտադրական տարածք։ Այն սեփականաշնորհման ներկայացվեց  որպես գույքային համալիր՝ մանկապարտեզով, Բալահովիտի մասնաճյուղով, Մասիսի տեղամասով եւ Դիլիջանի պանսիոնատով ։ Կառավարության՝ 1996թ. հուլիսի 26-ի որոշումով գործարանը դրվեց սեփականաշնորհման եւ վաճառվեց  հոկտեմբերի 14-ին։

Հետաքրքիր է,որ նույն օրվա նույն համարով թվագրված՝ կառավարության երկու որոշմամբ կոմբինատի կանոնադրական հիմնադրամի եւ բաժանորդագրության ենթակա մասի վերաբերյալ արձանագրված տվյալները չէին համընկնում։ Դրանց տարբերությունը հասնում էր շուրջ 30 մլն դրամի։

Հսկայական շենքեր եւ շինություններ ունեցող գործարանի գլխամասը վաճառքի հանվեց մոտ 341 մլն դրամով, չնայած վաճառվեց 177.5 միլիոնով։ Կիրառվեց բաժնետոմսերի 25 տոկոս բաժանորդագրության եղանակը, եւ վաճառքը համարվեց կայացած։

Թեեւ իրականում գործարքի գինն ավելի փոքր էր։ Եթե հաշվի առնենք,որ 20 հազար դրամ անվանական արժեքով վաուչերի շուկայական արժեքն  այդ ժամանակ տատանվում էր 7-8 հազար դրամի սահմաններում, ապա ստացվում է, որ կոմբինատը վաճառվեց ընդամենը 8875 հազար վաուչերով կամ մոտ 71 մլն դրամով,ինչը հավասար էր շուրջ 150 հազար դոլարի։

Տեղեկանք՝ Երեւանի գինու գործարանի տարեկան արտադրական ցուցանիշները. 1993թ այստեղ արտադրվել է 232 հազար դեկալիտր գինի եւ 54.8 հազար դեկալիտր օղի1994թ.՝ 201.9 հազար դեկալիտր գինի եւ 45.1 հազար դեկալիտր օղի 1995թ.՝ 83.7 հազար դեկալիտր գինի եւ 7.8 հազար դեկալիտր օղի 1996թ. ՝18.5 հազար դեկալիտր գինի եւ 1.9 հազար դեկալիտր օղի։

Ակնհայտ էոր արտադրության ծավալները չորս տարվա ընթացքում ընդ որում նաեւ պատերազմի ավարտից հետո կրճատվել են մի քանի տասնյակ անգամ։

Այդ տարիներին իշխանություններն ահա այսպես էին կառավարում պետական ձեռնարկությունները։

Թեեւ կոմբինատի սեփականաշնորհումը կառավարությունը պատճառաբանում էր արտադրական հզորություններն արդյունավետ շահագործելու անհրաժեշտությամբ,այնուհանդերձ, այդպես չեղավ նաեւ վաճառքից հետո։ Մի քանի տարի եւս այն շարունակեց մնալ,այսպես ասած, հարկադիր պարապուրդի վիճակում,որովհետեւ չնչին գնով իրացնելով նման մեծ ծավալի արտադրական հզորություն՝ պետությունը ոչ մի պարտավորություն չառաջադրեց սեփականատիրոջը։ Այնպես որ՝ վերջինս ազատ էր գործողությունների  մեջ՝ կուզեր՝ կշահագործեր, չէր ուզի՝ չէր շահագործի։

Սեփականաշնորհման պահին կոմբինատում կար վեց եւ ավելի տարի հնեցված բացարձակ կոնյակի շուրջ 50 հազար դեկալիտր սպիրտ,որը գնահատվեց ընդամենը 73 մլն դրամ։ Գործարանն ուներ նաեւ 80 եւ 20 տոկոսանոց կոնյակի սպիրտներ,որոնց քանակներն այդպես էլ հայտնի չդարձան։ Դրանց գնահատման արժեքը կազմեց 72 մլն դրամ։ Մինչեւ 6 տարի հնեցված եւ հնեցման պրոցեսում գտնվող բացարձակ կոնյակի սպիրտի քանակը 220 հազար դեկալիտր էր։ Հնեցված բացարձակ գինիների քանակը հասնում էր 154 հազար դեկալիտրի։

Այսպիսի պաշարների պայմաններում, որոնց շուկայական գինն այն ժամանակ անցնում էր մի քանի միլիոն դոլարից, գործարանն օտարվեց ընդամենը 150 հազար դոլարով։ Եվս 1.2 մլն դոլար կազմում էին պետության կողմից նշանակված կառավարիչների վատ աշխատանքի հետեւանքով պետական բյուջեի եւ այլ կազմակերպությունների նկատմամբ կոմբինատի կուտակած պարտքերը։ Այսպիսի օրինակներ կարելի է երկար թվարկել։

Ուղղակի նշենք,որ պարտքերի կուտակումը եղել է յուրահատուկ քաղաքականություն մասնավորեցման գործընթացում։ Այսպիսի խնդիրներ ունեին սեփականաշնորհման ներկայացվող գրեթե բոլոր ձեռնարկությունները։ Շատ դեպքերում պետության կողմից տնօրինվող ընկերությունները դիտավորյալ դրվում էին պարտքերի տակ՝ սնանկացնելու եւ չնչին գումարներով ծանոթ –բարեկամներին հանձնելու համար։

Էժան գներով եւ առանց պարտավորությունների ձեռնարկությունների վաճառքը հանգեցրեց դրանց արագ քայքայման։ Շատ գործարաններ, որոնց վաուչերներով հաջողեցրել էին տիրանալ իշխանությանը մոտ կանգնած,այսպես կոչված,սկսնակ գործարարները, ապամոնտաժվեցին եւ որպես մետաղի ջարդոն արտահանվեցին։ Թերեւս պատահական չէր,որ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արդյունաբերության 1 տոկոս աճի պայմաններում արտահանումը հանկարծ ավելանում է 25-26 տոկոսով։ Նման բան աշխարհի որեւէ երկրում չի կարող լինել։

Հայաստանում ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը սկսվեց 1991-1992 թվականներին։ Սակայն այդ փուլում ընդգրկված էին միայն փոքր օբյեկտները։ Խոսքը հասարակական սննդի,առեւտրի,ենցաղսպասարկման եւ այլ ոլորտների մասին է։ Մասնավորեցվեց շուրջ 335 օբյեկտ, ընդ որում՝ առանց համապատասխան օրենսդրական դաշտի առկայության։ Այդ օբյեկտները ապապետականացվեցին կառավարության որոշումների հիման վրա։

Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման մասին օրենքն ընդունվեց 1992ը. կեսերին, իսկ 1993 թվականից թափ առավ,այսպես կոչված,«մեծ» մասնավորեցումը։ 1100 խոշոր եւ միջին արդյունաբերական ձեռնարկությունների գույքի արժեքի 20 տոկոսն անհատույց տրվեց աշխատանքային կոլեկտիվներին։ Բայց կարճ ժամանակ անց դրանց եւս տիրացան,այսպես ասած, խոշոր բաժնետերերը։ Չկարողանալով իրացնել իրենց իրավունքները՝ փոքր բաժնետերերը ստիպված էին չնչին գներով վաճառել դրանք։

Սեփականաշնորհման գործընթացը

 

1991-

 1992

1994

1995

1996

1997

Ընդամենը

Փոքր ձեռնարկություն

335

257

1574

2132

2058

6356

Խոշոր եւ միջին ձեռնարկություն

0

0

236

619

397

1252

Սեփականաշնորհման գործընթացն ակտիվացավ հիմնականում 1994-1996 թվականների ընթացքում։ Ընդհանուր առմամբ,մասնավորեցվեց 1252 խոշոր եւ միջին,ինչպես նաեւ 6021 փոքր ձեռնարկություն։ 1997թ. դրությամբ սեփականաշնորհված գույքի գնահատված արժեքը կազմել է 60 մլրդ դրամ։

Շարունակելի

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica